Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Գլենդելում շարունակվում է հայկական «հիվանդությունը»

Հունիսի 3-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անցկացվեցին ընտրություններ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հայաշատ Գլենդել քաղաքում համաքաղաքային ընտրություններ էին, որոնց մասն են կազմում նաև քաղաքային խորհրդի ընտրությունները: Սակայն մի քաղաքում, որտեղ բնակչության 45 տոկոսից ավելին հայ է, միմյանց դեմ պայքարող հայ թեկնածուները հերթական անգամ կիսեցին հայ ընտրողների քվեները՝ դրանով ճանապարհ հարթելով ոչ հայ թեկնածուի համար:

Պայքարն ընթացավ 5 թեկնածուի միջև՝ քաղաքային խորհրդի 5 անդամներից մեկի տեղի համար: Թեկնածուներից երկուսը՝ Վարդան Կարապետյանն ու Շահե Քյորօղլյանը, ներկայացնում էին հայ համայնքը, իսկ մյուս թեկնածուները ամերիկացիներ էին՝ Ռիկ Բարնզը, Մայք Մոհիլն ու Պաուլա Դևինը, որոնցից ընտրությունների արդյունքում ընտրվեց Պաուլա Դևինը՝ 5111 քվեով, այնինչ երկու հայ թեկնածուների քվեները միասին ավելին էին, քան ներկայումս քաղաքապետարան անցած թեկնածուի արդյունքն է. Վարդան Կարապետյանը ստացել էր 3300, Իսկ Շահե Քյորօղլյանը` 2070 քվե:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբո Պողիկյանն ասաց, որ Գլենդելում շարունակվում է հայկական հիվանդությունը, որի համար երկկողմանի պատասխանատվություն է տեսնում: Նրա համոզմամբ՝ նման լուրջ բացթողումների պատասխանատուն նաև Հայ Դատի հանձնախումբն է, որ ինչ-որ կերպ չի կարողանում համոզել թե ընտրողներին, թե թեկնածուներին, որ լավագույնը միասնական թեկնածուով հանդես գալն է:

«Շահե Քյորօղլյանը հարատևորեն ներկայացնում է իր թեկնածությունը և երբեք չի շահում, սակայն միշտ հայկական քվեն կիսելու առաքելությունը իր վրա է վերցնում: Այդպիսով հայ համայնքը ենթակա է նմանատիպ քաղաքական խաղերի ու հաշվարկների: Իսկ մյուս թեկնածուները գիտակցում են ու քաջալերում, որ այդպիսի երկփեղկում լինի հայկական ճակատում:

Այս ընտրություններին այնքան քիչ մարդ քվեարկեց, որ հաղթանակը հեշտ պետք է լիներ ապահովելը, ափսոս էր: Ես ամեն օր եմ ասում, որ մեր միասնական դիրքորոշումը և հաղթանակը կապ ունեն մեր ներկայության և ընդհանրապես մեր վիճակի հետ. չի հաջողվում այս գիտակցումը գործնականացնել»,- ասաց Աբո Պողիկյանը:

Տեղեկացնենք, որ քաղաքային խորհրդի անդամները քաղաքապետի պաշտոնը ստանձնում են ռոտացիոն սկզբունքով, և եթե ընտրություններում ընտրվեր հայ ներկայացուցիչներից մեկը, ապա քաղաքային խորհրդում մեծամասնություն կստանային հայերը, քանի որ նախորդ տարի քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքում քաղաքային խորհրդի կազմում ընդգրկվել էին Զարեհ Սինանյանն ու Արա Նաջարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում