Sunday, 26 07 2026
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է

«Չեն թողնում, որ աշխատենք». Մարզահամերգային համալիրի հաշիվները կալանքի տակ են

Այսօր Վերաքննիչ դատարանում ընդհատվեց Մարզահամերգային համալիրի ղեկավարության հայցն ընդդեմ ԱՆ ԴԱՀԿ-ի դատական նիստը, քանի որ դատարանը որոշել էր դռնփակ նիստ անցկացնել, սակայն համալիրի ներկայացուցիչները չհամաձայնեցին դրան: Դատարանը նման որոշում կայացրեց այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ներկայացուցիչը չհամաձայնեց, որ նիստին ներկա լրագրողները տեսանկարահանեն նիստը:

«Եթե ամեն ինչ բաց, թափանցիկ է արվում, ինչու են ուզում դռնփակ նիստ անել, անհասկանալի է»,- լրագրողների հետ զրույցում հարց ուղղեց համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը՝ տեսակետ հայտնելով, որ դատարանն ուզում է դռնփակ աշխատել ինչ-ինչ ապօրինություններ կոծկելու համար:

Կորյուն Գրիգորյանի խոսքերով՝ մոտ երկու-երեք ամիս է, համալիրի բանկային հաշիվները սառեցվել են և հնարավորություն չի տրվում պարտքը մարելու: «Երբ համալիրի բյուջե գումար է մտնում, դա ԴԱՀԿ-ը բռնագանձում է»:

Մեր հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ համալիրի աշխատակիցները աշխատավարձեր չեն ստանում, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ ստանան, եթե Համալիրի բյուջեում ընդհանրապես գումար չի մնում: Եթե գումար նստեց հաշվին, գումարը գնում է»:

Համալիրի ներկայացուցչի խոսքերով՝ իրենց աշխատանքները կաթվածահար վիճակում են. «Խեղդամահ են անում ուղղակի, չեն թողնում, որ աշխատենք»:

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը դիմել է վարչապետին և նոր կառավարությանը, որ պարտքի մարման ժամանակացույց ֆիքսվի և հարցը լուծվի: «Մինչև այդ մեզ տեղյակ չեն էլ պահել, որ հայց է գնացել դատարան: Ուշացում կար, բայց կոնֆլիկտները մարելու լավագույն տարբերակը բանակցելն է ու փորձել հարցը լուծել»,- ասաց Կորյուն Գրիգորյանը՝ հավելելով. «Հիմա երկրորդ աճուրդի են բերում 10 տոկոս ավելի ցածր գնով: Այսինքն՝ սեփականության 10 տոկոս ցածր գնով պատրաստ են վաճառել ուրիշի գույքը: ԴԱՀԿ-ն աշխատում է էնպես, որ ավելի շատ հիշեցնում է ինչ-որ մեկի ՍՊԸ-ն, քան թե պետական համակարգում աշխատող կառույց»:

Ըստ Մարզահամերգայինի ներկայացուցչի՝ պետբյուջեն Մարզահամերգային համալրին վարկ չի տվել, պետբյուջեից գումարը հատկացվել է «ԲԱՄՕ մետաղի» համար, իսկ Մարզահամերգային համալիրը վերցրել է իր վրա պատասխանատվությունը գույքով:

«Հետաքրքիր մի բան կա. պետբյուջեում գրանցված չէ վարկային պայմանագիրը: Եթե պետբյուջեին նայում եք, պետք է երևա, որ Մարզահամերգային համալիրը պետբյուջեին պարտք է էսքան գումար՝ 10 մլրդ 200 մլն դրամ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դրված աճուրդում որպես համալիրի մեկնարկային գին սահմանվել էր 19 մլրդ 35 մլն դրամը՝ մոտ 48 մլն դոլար, սակայն որևէ գնորդ չհայտնվեց: Այս անգամ համալիրն աճուրդի է հանվել մոտ 2 մլրդ դրամ էժան՝ 17 մլրդ 415 մլն դրամ արժեքով: Ինչպես մեզ փոխանցել էին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, «Մարզահամերգային համալիրը դեռ չունի գնորդ կամ հավակնորդ»:

Ի դեպ, այս անգամ ԴԱՀԿ աճուրդի հայտում ներառվել է պայման, համաձայն որի՝ Մարզահամերգային համալիրը «մշակույթի անշարժ հուշարձան» է:

«ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման համաձայն՝ Մարզահամերգային համալիրը հանդիսանում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, որի սեփականատիրոջ (գնորդի) համար գործում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 և 2005 թվականի օգոստոսի 25-ի N 131-Ն որոշումներով նախատեսված պարտականությունները»,- գրված է մրցույթի հայտում:

Հիշեցնենք, որ այս առթիվ մտահոգություն էին հայտնել համալիրը նախագծող ճարտարապետները և ուրիշներ:

Ինչպես հայտնի է, Մարզահամերգային համալիրի սեփականատերը ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում