Monday, 27 07 2026
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում

Միկոյանի արձանն ականապատված է

Հայաստանի հասարակությունը շարունակում է Միկոյանի արձանի տեղադրման շուրջ բուռն քննարկումները: Դրանցում հաճախ հնչում են նաև կարծիքներ, որ արձանի տեղադրումը այսօր Հայաստանի համար ամենակարևոր հարցը չէ: Ավանդաբար հնչում են նաև գնահատականներ, որ արձանի հարցը հորինվել է հասարակությանը շեղելու համար:

Պետք է նկատել, որ հասարակության մի զգալի մաս արդեն շեղվել է այդ շեղելու տեսության ուղղությամբ: Սակայն, իհարկե, չենք կարող չընդունել, որ արձանի տեղադրումն ինքնին Հայաստանի ամենակարևոր հարցը չէ: Չթվարկենք, թե ինչքան կարևոր հասարակական-քաղաքական հարցեր կան: Մյուս կողմից` մենք պետք է ճշգրիտ դիտարկենք, թե ինչն է խնդիրը արձանի տեղադրման պատմության համատեքստում: Այստեղ եթե անգամ չի եղել սկզբնական հաշվարկ և արձանի տեղադրման պատմությունն ընդամենը մի անհաջող որոշման պատմություն է, ապա միևնույն է` հետագա զարգացումներում այդ խնդիրն առաջացել է, և այն վերաբերում է մշակութաբանական, հասարակական մտածողության կարևոր շերտերին:

Եթե մեկ ձևակերպումով բնութագրենք, ապա խոսքը «ժամանակներն էին այդպիսին» մոտեցման մասին է, որը ավելի ու ավելի հաճախ է հնչեցվում, գեներացվում, դարձվում գրեթե հասարակական նորմ: Հասարակությանը տրամադրում են «ժամանակներն էին այդպիսին» մտածողության, որը ոչ այլ ինչ է, քան հասարակության, ժողովրդի, պետության դեմ, մարդկության դեմ գործված հանցագործությունները՝ մանր, միջին, խոշոր, արդարացնելու, լեգիտիմացնելու գործողություն: Իսկ դա արդեն ինքնին հանցագործություն է ժողովրդի, հասարակության, պետության նկատմամբ՝ երբ լեգիտիմացնում են հանցագործների արարքները և նրանց տալիս պատմական «թողություն»:

Դրանով, ըստ էության, թողություն է տրվում նաև այն հանցագործություններին, որ կատարվում են այսօր՝ «ժամանակներն են այդպիսին, սա կամ նա ինչ կարող էին անել»: Եվ եթե փորձենք տարածել այդ մտայնությունը կյանքի, կենսագործունեության բոլոր ոլորտների վրա, ապա կտեսնենք, որ գտնվում է ունիվերսալ մի բանաձև, որով հնարավոր է պարփակել ցանկացած ոճիր՝ լինի անհատական, թե հավաքական մակարդակում: Միթե՞ սա չի կարող լինել կարևոր հարց, որին պետք է արձագանքել, և որը չի կարելի բաց թողնել ուշադրությունից, չի կարելի թողնել անարձագանք, քանի որ խոսքը վերաբերում է հանրային գիտակցության շերտերին և եթե այդ մտայնությունը ներդրվեց այդ շերտերում, ապա մենք կարող ենք ունենալ իսկապես աղետալի հետևանքներ, շատ ավելի աղետալի, քան առանձին քաղաքական որոշումները:

Խնդիրն այն է, որ եթե անգամ հնարավոր չի լինում ինչ-ինչ պատճառներով կասեցնել այս կամ այն ոլորտի վերաբերյալ կայացված որոշումը, այնուհանդերձ դրա ոչ լեգիտիմությունն, այսպես ասած, այն գործոնն է, որը մշտապես հանդիսանում է շունչ որոշումը կայացնողի թիկունքում, և նա որոշումը կայացնելուց հետո երևի թե ավելի անհանգիստ է լինում, քան կայացնելուց առաջ: Այսինքն` այդ պայմաններում, հանցավոր որոշումներ կայացնելը մի տառապալից և դժվար գործընթաց է, այդ որոշումները մարսելը՝ մեկ այլ:

«Ժամանակներն էին այդպիսին» մոտեցումը հանրային գիտակցության մեջ ներդնելը նպատակ ունի ապահովել մարսողության պրոցեսը, երբ կայացվող հանցավոր որոշումները կլեգիտիմանան, կստանան հասարակական թողության պարարտ հող: Իսկ այդ դեպքում կարող է տեղի ունենալ աղետալին, երբ իշխանություններն օգտվելով իրենց ներկայիս անպատժելիությունից, կփորձեն հնարավորինս արագ անցնել առաջին բարդ փուլն ու կայացնել որոշումները, պարտադրել դրանք հասարակությանը, իսկ հետո արդեն պաշտպանվել նոր զրահով՝ «ժամանակներն էին այդպիսին» մոտեցումով: Այսինքն` ապահովվում է հանցավոր որոշումների թիկունքը:

Դա է ներկայումս ամենավտանգավորը, որ առկա է Միկոյանի արձանի տեղադրման գործընթացում: Այսինքն` արձանի տեղադրման մշակութային, մտածողական հետքերը հասարակական գիտակցության, հասարակական կյանքի վրա, դրոշմը հասարակական համակեցության կանոնագրքում: Այդ կանոնագրքում թողնվում են միայն արատավոր, տձև, խեղված դրոշմներ, որոնք ոչ թե միտված են հասարակական մշակույթի և համակեցության մոդեռնիզացիային, այլ հակառակը՝ դեգրադացմանը, որը կստեղծի արդեն ներկայիս իշխող համակարգի այլանդակությունների համար արժեհամակարգային հող: Այսօր այդ հողը բացակայում է: Այսօր իշխող համակարգի այլանդակ դրսևորումները հողի բացակայությունից են օգտվում: Այսինքն` չկա արժեհամակարգային հող, առկա է արժեքային ճգնաժամ, ինչից էլ օգտվում է համակարգը՝ չարժանանալով համակարգված հասարակական հակազդեցության:

Սակայն վերջին շրջանում Հայաստանում տեղի է ունենում մի հետաքրքիր գործընթաց՝ հասարակության մեջ ի հայտ են գալիս արժեքային գեներացիայի օջախներ, հաճախ նույնիսկ հակադիր, սակայն ընդհանուր առմամբ միմյանց հետ որոշակի կապ ունեցող՝ իրավունքի և ազատության հիմքի վրա: Այսինքն` առաջացել է ռեալ վտանգ, որ կարող է սկզբնավորվել արժեքային մոդեռնիզացիայի, արժեքային վերածննդի միջավայր և ինչքան էլ ռեսուրսներն ու ծավալները լինեն փոքր, այդ միջավայրը կարող է հաղթել անարժեքայինին, հեղհեղուկին, լղոզվածին, լպրծունին, եթե անգամ դրանք հադես գան ուժի դիրքերից: Դրա համար էլ որոշում է կայացվել այդ պոտենցիալին հակադրել, այսպես ասած, կոնտրարժեքայինը` հիմնվելով, իհարկե, մինչև վերջ չմաքրված, ընդամենը մարգինալացված, բայց պահպանվող, տասնամյակների գաղափարա-քարոզչական մշակման ենթարկված սովետական հասարակության գիտակցության վրա:

Այդպիսով, կլինի ոչ միայն հակադիր համարժեք գործընթաց, այլ նաև իշխանական համակարգային այլանդակությունների համար կձևավորվի արդեն արժեհամակարգային պլաստ: Այսինքն` դրանով համակարգն ավելի կամրանա, քանի որ արդեն ոչ թե ճահճի, այլ հողի վրա կկանգնի: Այլ հարց է, որ խոսքը անապատացված հողի մասին է, որը չի կարող պտուղ տալ: Բայց հենց այդ հողն էլ, իհարկե, պետք է համակարգին: Բերրի հողը, այսինքն` իրավունքի ու ազատության վրա խարսխված արժեհամակարգը կդասվի արդեն մարգինալների շարքը, այսինքն` կլինի յուրօրինակ փոխատեղում: Արձանի պատմությունը մեզանում վեր է հանել տեղի ունեցող հենց այդ դիմակայությունը, ու պատմությունը և դրան հասարակական համարժեք արձագանքը շատ կարևոր է հենց այդ տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում