Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Խժռողների և ասպատակողների համագումարը

Այսօր համագումար է անցկացնում իշխող Հանրապետական կուսակցությունը: Ինչպես ՀՀԿ բոլոր մյուս համագումարներում, այս մեկին ևս չեն տրվելու Հայաստանի շարքային քաղաքացիներին հուզող ամենակենսական հարցերի պատասխանները: Փոխարենը օրակարգում է ՀՀԿ նախագահի, ինչպես նաև նոր գործկոմի ընտրության հարցը: Որ նախագահ է վերընտրվելու Սերժ Սարգսյանը՝ նույնքան ակնառու է, որքան, ասենք, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարների ընտրությունը: Որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ելույթ է ունենալու փոփոխությունների և բարեփոխումների մասին՝ դա նույնպես ակնառու է, և այնքան, որքան ակնառու է այն, որ նրա նախկին ելույթների բովանդակությանը համարժեք կյանքում որևէ փոփոխություն այդպես էլ չի կատարվել ու կատարվում: Փոխարենը՝ փոփոխություններ կատարվելու են ՀՀԿ-ում, և այդ փոփոխությունները բավական հետաքրքրական տենդենցներ են հուշում:

Մոտ 2 տարի առաջ Քաղխորհրդի և Գործադիր մարմնի կազմերն ընդլայնած ՀՀԿ-ն այս ողջ ժամանակահատվածում խժռեց քաղաքական տարածքի նորանոր տիրույթներ: Այլ կերպ ասած՝ Հանրապետականն աստիճանաբար վերածվեց «մոնստր» կուսակցության, ինչը, ըստ էության, երևի թե այն միակ բանն է, որ իրականություն է դառնում Սերժ Սարգսյանի ելույթներից:

Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ նախորդ համագումարներից մեկում նրա ունեցած ելույթի մասին է: «Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի… Այսինքն՝ կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել: Նման կուսակցության հեղինակությունն անվիճարկելի է, հզորությունն` անկասելի, իսկ հաղթանակը` դրականորեն փոխվող Հայաստանը»,- հայտարարում էր Սերժ Սարգսյանը 5 տարի առաջ՝ ասելով նաև, որ եկել է խոսքի ու գործի հակասությունը վերացնելու ժամանակը: Եվ այդ առումով ՀՀԿ-ն իսկապես արեց այն, ինչ ասում էր, այսինքն՝ պատրաստվում էր էլ ավելի ծավալվել, ինչի վկայությունն էլ կուսակցական օրգանների ընդլայնումն էր:

Սակայն ընդլայնվելուց ու քաղաքական դաշտի նորանոր սուբյեկտներին «ասպատակելուց» հետո հետո էլ մի քանի հարյուր հազար անդամ ունեցող քաղաքական ուժի մեջ չհայտնվեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեցող խմբեր և թևեր, որոնք կարող էին գոնե գաղափարական միևնույն շրջանակում բանավեճ ծավալել օպտիմալ քաղաքականության մշակման համար՝ հասարակությանը թե ծառայելով որպես այլակարծության և ազատության օրինակ, թե այդպիսով հավաստելով, որ խոսքերն ընդամենը օդ նետված փուչիկներ չեն:

Կուսակցությունը, անկախ անվանումից, որ իր ներսում չի կարողանում ապահովել բանավեճի մշակույթ, չի կարողանում ապահովել կարծիքի և խոսքի հրապարակային ազատություն, չի կարողանում գործնականում ցույց տալ, որ ինքն ուժեղ է իրական բազմակարծությամբ, ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմներով, ոչ թե անհատի պաշտամունքով, անկարող է իրականացնել վերափոխման և արդիականացման պետական քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում