Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ֆրանսիայի ցանկությունն է, որպեսզի ԵՄ-ն ասոցացման միջոց գտնի Հայաստանի համար. Անրի Ռենո

Ֆրանսիայի ցանկությունն է, որպեսզի ԵՄ-ն ասոցացման միջոց գտնի Հայաստանի համար: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն ու ԱլԳ-ում Հայաստանի ապագա դիրքին:

Դեսպանն ուշադրություն հրավիրեց հրադադարի կնքման 20-ամյակի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությանը, որում ևս նշվում էր, որ անհրաժեշտ է գտնել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի, կամ որը կնպաստի ԼՂ հակամարտությանը միտված բանակցությունների խաղաղ լուծմանը:

«Սակայն, ցավոք, դեռևս 20 տարի առաջ ստորագրված հրադադարի պայմանագիրը հնարավորություն չտվեց հակամարտությունը կարգավորել, հակամարտությունը դեռ կա, այն շարունակվում է: Ինձ թվում է՝ հասունացել է պահը, որպեսզի այս տարածաշրջանը վերածվի խաղաղության, բարգավաճման և կայունության տարածաշրջանի, առաջին հերթին, որ այն վերածվի խաղաղության տարածաշրջանի, որովհետև խոսք անգամ չի կարող լինել ուժի կիրառման մասին: Դա ընդունելի չէ: Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք ու եռանդ չի խնայելու՝ շարունակելու համար իրեն վստահված առաքելությունը, այն է՝ որոնել հնարավոր տարբերակներ, որոնք պետք է հանգեցնեն հակամարտության լուծմանը: Այս հարցի ուղղությամբ Ֆրանսիայի պատրաստակամությանը՝ ի սպաս դնելու իրեն վստահված գործին, քաջատեղյակ են թե Ադրբեջանի, թե Հայաստանի ամենաբարձր մակարդակով ղեկավար այրերը: Այս պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում է և, բնականաբար, օժանդակվում և սատարվում է ԵՄ պատկան կառույցների կողմից»,- նշեց դեսպան Ռենոն:

Անդրադառնալով Արևելյան գործընկերությանը՝ դեսպանն ասաց, որ Հայաստանի որոշումը ռազմավարական որոշում է, այդ որոշմանը զուգահեռ ՀՀ-ն չի հրաժարվում մեկ այլ՝ իր համար կարևոր սկզբունքային դիրքորոշումից, այն է՝ շարունակել ԵՄ-ի հետ ունեցած համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Ըստ նրա՝ Հայաստանի որդեգրած այս դեմարշը ընկալելի ու հասկանալի է, Ֆրանսիան դրա դեմ ոչինչ չունի: «Մեր ցանկությունն է, որպեսզի ԵՄ-ն ասոցացման միջոց գտնի Հայաստանի համար՝ համաձայն այնպիսի բանաձևի, որում հաշվի են առնվում Հայաստանի ստանձնած մնացյալ հանձնառությունները»,- ասաց դեսպանը:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում