ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նշել է այն պայմանները, որոնց դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ավելացնել իր ծախսերը:
«Եթե ռուսական կողմը փորձի տապալել այս կիրակի Ուկրաինայում անցկացվող ընտրությունները, մենք պետք է վճռականորեն շարունակենք Ռուսաստանի վրա ազդելու նոր միջոցներ ձեռնարկել և միջոցներ ներդնել ՆԱՏՕ-ում»,- ասել է Բայդենը:
Նման հայտարրություն ԱՄՆ փոխնախագահն արել է Ռումինիայի նախագահ Տրայան Բրասեսկուի և վարչապետ Վիկտոր Պանտոյի հետ բանակցությունների ընթացքում:
Բայդենը երկօրյա այցով Ռումինիա է ժամանել երեքշաբթի՝ քննարկելու համար այդ երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում:
Հիշեցնենք, Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախանշված են մայիսի 25-ին:








































