Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Հիմա ավելի դժվար է պայքարել կոռուպցիայի դեմ

«Կոռուպցիան պաշտոնական դիրքի չարաշահումն է՝ օգուտ ստանալու միջոցով, որ կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ կաշառքի, անձնական դիրքի չարաշահման, ատկատների: Այսինքն, նա ոչ թե նպատակային է օգտագործում պաշտոնը, այլ օգուտներ քաղելու համար»,- կոռուպցիայի այսպիսի սահմանում տվեց «Transparency Int’l հակակոռուպցիոն կենտրոնի» փոխտնօրեն Սոնա Այվազյանը՝ հյուրընկալվելով «Երկիր մեդիա» հեռուստաալիքի «Երկրի հարցը» հաղորդմանը: Գուցե մեր երկրում կոռուպցիոներների թիվը շատ չէ, սակայն, Սոնա Այվազյանի գնահատմամբ, նրանց քաղած օգուտները ազդեցություն ունեն ողջ հասարակության վրա:

Կոռուպցիայի ընկալման 1-10 բալանոց սանդղակում Հայաստանը 2.6 բալ ունի: Մինչև 5 բալը նշանակում է, որ պետական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ: «Անկախության տարիներին բազմաթիվ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ չեն հասել իրենց նպատակին հենց կոռուպցիայի պատճառով: Միջազգային կառույցները օգնություն էին տրամադրում, ու հասկանում էին, որ այդ գումարը նպատակին չի ծառայում: Կոռուպցիան այժմ ավելի է ամրապնդվել, և հիմա առավել դժվար է պայքարել դրա դեմ»,- ասել է Սոնա Այվազյանը:

«Կոռուպցիա» բառը Հայաստանում սկսելէ օգտագործվել 2000-ականներից: 2003 թ. սկսվեցին օրենսդրական բարեփոխումները: Սոնա Այվազյանի խոսքերով, հակակոռուպցիոն բաղադրիչը մեծ կլինի, եթե և օրենսդրական, և դատապարտող միջոցառումներն են ուժեղ և կա հասարակական աջակցություն, որը 2003 թ. ընդունված ռազմավարության մեջ չէր կարևորվել:

«Ռազմավարությունում ներառված միջոցառումներն իրականացվեցին կիսատ-պռատ, ապա հայտարարեցին, թե իրականացվել են»,- ասել է Սոնա Այվազյանը և հավելել, որ հասարակությունը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է: Հակակոռուպցիոն երկրորդ ռազմավարությունը ևս, բանախոսի խոսքերով, ձախողվել է, կոռուպցիոներ չինովնկների նկատմամբ միջոցառումներ չեն իրականացվել: «Մենք ականատես ենք փաստերի, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաների պաշտոններ են առաջարկվում: Օրինակ՝ նույն Վարդան Այվազյանի հետ կապված: Ասում էին, որ հանքերի լիցենզիաներ է նվիրում իր ծանոթ-բարեկամներին, բայց նա պատգամավոր ընտրվեց և նրա համար էլ բացեցին տնտեսական հարցերի հանձնաժողովը»,- ասել է հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրենը: Նա տագնապ է հայտնել, որ լրագրողների բացահայտումները ևս արձագանք չեն ստանում. «Մենք բազմիցս ենք դիմել գլխավոր դատախազություն՝ նրանց ուշադրությունը բերելու լրագրողական հետաքննությունների վրա, սակայն, որպես կանոն, նրանք հանցակազմ չեն տեսնում: Դատախազությունը միշտ աչք է փակել»:

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հարցում Սոնա Այվազյանը միայն քաղաքական կամքն է կարևորում և ասում, որ կհավատա իշխանության անկեղծությանը, երբ հասարակության աչքում կոռուպցիոներ որոշ պաշտոնյաներ այս օրերին ձերբակալվեն կամ ազատվեն պաշտոններից: «Կռոռուպցիայի մեջ եղող մարդիկ այսօր պետության կողմից պաշտպանվում են, իսկ երբ մեկ-երկու դեպք լինում են քրեական գործերի հարուցման, դա ընկալվում է որպես նախընտրական քարոզչության դրսևորում, կամ անձնական հաշվեհարդար, կամ իրենց կանոններով չգործելու հաշվեհարդար»,- ասել է Ս. Այվազյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում