Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Մենք մեր մշակույթի լավագույն դրսևորումները ունեցել ենք, երբ մշակույթի նախարարություն չենք ունեցել

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, որը 1991-1995 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը:Մի շարք բանաստեղծական ժողովածուների և թարգմանությունների հեղինակ է:

 Պարո՛ն Մովսես, չկա մի արվեստագետ մեր երկրում, որ չդժգոհի մեր մշակույթի կառավարման համակարգից: Որտե՞ղ եք տեսնում բացերը, արդյոք հնարավո՞ր է այս համակարգում ունենալ մշակույթի պրոֆեսիոնալ կառավարում, երբ բոլոր բնագավառներում համատարած դիլետանտիզմ է:

-Նախ մենք պետք է մշակութային կառավարում հասկացության գործառութային կողմը հասկանանք: Ի՞նչ է նշանակում կառավարել մշակույթը: Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ մշակույթը պետական-գերատեսչական կառավարման անհրաժեշտություն, համենայնդեպս՝ եվրոպական քաղաքակիրթ երկրներում, հիմնականում չունի: Բայց կան երկրներ, որոնք ունեն, օրինակ՝ Ֆրանսիան, որտեղ այդ նախարարությունը հիմնականում ֆրանկաֆոնի գործառույթներ ունի: Սկանդինավյան որոշ երկրներ ունեն մշակութային ոստիկանություն, իտալացիներն ունեն հուշարձանների պահպանության նախարարություն: Ֆրանսիայի մշակույթի և ֆրանկաֆոնիայի նախարարությունը նպատակ ուներ ֆրանսիական նախկին գաղութներում տարածել ֆրանսիական մշակույթը և ֆրանսերենը, այն այսօր էլ աշխարհում հիմնականում այդ նշանակությունն ունի:

Հիմա հարցը հետևյալն է. մեր մշակույթն իր կազմաբանությամբ արդյոք ենթադրո՞ւմ է պետական-գերատեսչական ղեկավարում: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք մեր մշակույթի լավագույն դրսևորումները` սկսած զուտ մշակութաբանական ֆունկցիաներից` լուսավորություն, գիրք, գրականություն, վերջացրած մշակույթի կազմակերպչական կողմով` թատրոնի , թանգարանի և այլն, ունեցել ենք այն ժամանակ, երբ մշակույթի նախարարություն չենք ունեցել:

 Սկսած հինգերորդ դարից

– Սկսած հինգերորդ դարից մինչև 19-րդ դար, մինչև 20-րդ դարի սկիզբը: Հիշենք Թիֆլիսի և Պոլսի թատրոնները,դրանք մեր թատերական կյանքի բարձրակետերն էին: Ինչո՞ւ մեր մշակույթը գերատեսչական կառավարման կարիք չունի. որովհետև մեր մշակույթը իր կազմաբանությամբ բնական մշակույթ է, մեր մշակույթը սիրում է զեղվել, կայանալ էմանացիաներով, հանկարծաստեղծումներով, որոնք կազմակերպման ենթակա չեն:

 Լա՞վ է, թե՞վատ, որ չունենք:

-Իհարկե` լավ: Միշտ բնական մշակույթներն ավելի բարձր կատեգորիա են, քան կազմակարպվող-ցիվիլ մշակույթները, այսպես ասած` կազմակերպվող մշակույթները: Բացի այս` այսօրվա մեր մշակութային գերատեսչական ղեկավարումից մենք իրավացիորեն դժգոհ ենք, բայց դրա առաջին «մեղավորը» ոչ թե գերատեսչությունն է` մշակույթի նախարարությունը, այլ մեր մշակութային կենտրոնները: Դուք մի զարմացեք կամ չափազանցություն մի համարեք, եթե ես ասեմ, որ մեր երկրում Սովետական միությունից հետո ամեն ինչ փոխվեց՝ լավ կամ վատ: Բայց ամենազարմանալին այն է, որ ամենահետադիմականը դուրս եկավ մեր մշակույթը: Մենք այսօր ունենք գրեթե նույն թատրոնները, ինչ Սովետական միության ժամանակ, նույն պատկերասրահները, թանգարանները: ՍՍՀՄ-ը դրանց համար այնպիսի կոնստրուկցիաներ էր մտածել, հղացել, որոնք գործում էին այդ երկրի համար, այսօր մեր լավ կամ վատ հարաբերությունների պայմաններում դրանք պարզապես չեն կարող գործել:

 -Առանց գեղարվեստական ղեկավարի էլ մենք տեսնում ենք, որ թատրոնը էլի չի կայանում:

-Բանը ոչ միան կառուցվածքները, այլև հոգեբանական դաշտը փոխելն է: Երբ մեր մշակույթը սկսում ես պետականորեն կառավարել, այնայլասերվում է, դառնում է անձնական հարաբերությունների, ֆինանսավորման հարաբերությունների մի կոնգլոմերատ:

Հնարավո՞ր է, որ մեզ մշակույթի նախարարություն՝ որպես այդպիսին, պետք էլ չէ ընդհանրապես:

 -Ես նախարարությունում սկսել եմ աշխատել 1991 թվականից և ընդամենը 6-7 ամիս հետո «Новая время» թերթին մի հարցազրույց տվեցի ու գրեցի, որ իսկապես մեզ պետք չէ նախարարություն` ելնելով ոչ թե ֆունկցիաներից, այլ հենց մեր մշակույթի կազմաբանությունից: Երբ մեր մշակույթը սկսում ես պետականորեն կառավարել, այնայլասերվում է, դառնում է անձնական հարաբերությունների, ֆինանսավորման հարաբերությունների մի կոնգլոմերատ: Ըստ իս՝ պետությանը պետք են կարևորագույն, պետական պահպանություն ենթադրող կենտրոնները` թանգարաններ, ֆիլհարմոնիա, օպերա և այլն, պետական կառավարման թողնել,- իհարկե, այլ սկզբունքներով,-իսկ մնացածը բոլորը պետք է ազատականացվեն և սկսեն գործել հասարակական և պետական դրամային ֆոնդերի հիման վրա հայտարարվող մրցույթներով, ինչպես արվում է ամբողջ աշխարհում:

 Այսինքն՝ այստե՞ղ էլ ենք հետ մնացել:

-Ոչ թե հետ ենք մնացել, այլ բան չենք արել, մենք մնացել ենք Սովետական միության սահմաններում:

 Պարոն Մովսես, ճգնաժամ է բոլոր ոլորտներում: Խոսում են նաև համաշխարհային ճգնաժամերի մասին: Մեր երկրում պետության նկատմամբ հավաքական պատկերացումների իսպառ բացակայությո՞ւնն է, թե՞ երազանքի չգոյությունը, որ մեզանում չեն ստեղծվում համաշխարհային նշանակության գործեր: Ի՞նչ է տեղի ունենում:

-Ամբողջ աշխարհում ճգնաժամ է, բայց մեզ մոտանկում է: Դրանք շատ տարբեր բաներ են: Ամբողջ հարցն այն է, որ այսօրվա մեր պետությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կառուցվածքորեն մի համակարգի մեջ է մտել, որը քաղաքական նորմերի մեջ ներմուծում չի ենթադրում: Գաղտնիք չէ, որ ՀՍՍՀ-ն ձևավորվել է ռուսական պետության նորմատիվներով, և հիմա էլ ենք մենք այդ նորմատիվների ազդեցության տակ գործում: Հիմա արդեն դրա մասին պաշտոնապես հայտարարվում է:

 կատի ունեք սեպտեմբերի 3-ից hետո ստեղծված իրավիճակում Մաքսային միության անդամակցության քա՞յլը և այլն:

-Ընդհանրապես, նկատի ունեմ մեր հոգեբանությունը: Մենք ռուսական պետության մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ այն իր մշակույթի հետ կապ չունի: Մենք ռուսական մշակույթի սիրահարները, երկրպագուները, ջատագովներն ենք: Բայց ռուսական մշակույթն ու ռուսական պետությունը շատ տարբեր բաներ են: Ռուսական պետությունը երևի աշխարհի միակ պետությունն է, որը մշակութային նորմատիվ չունի, այդ պետությունը չի օգտվել դրանից: Ես կարծում եմ՝ պատճառն այն է, որ ռուսական մշակույթը կազմավորվել է եվրոպական-քրիստոնեական մշակույթի գաղափարների հիման վրա, իսկ ռուսական պետությունը կառուցվել է թաթարա-թուրանական պետության ընկալումների վրա:

Ժամանակակից եվրոպական պետությունը մշակութաբանական երևույթ է: Եթե այդպիսին չէ, ապա այն ոչնչի պետք չէ: Մենք, ռուսական պետության հիշյալ կառույցն ընդօրինակելով, այսօր, ըստ իս, դուրս ենք մնում քաղաքակրթությունից, դուրս ենք մնում մշակույթից, հասարակական ճիշտ հարաբերություններից:

 Կարո՞ղ եք ասել, որ այդ երազանքը չի բացակայում մեր երկրում:

-Իհարկե չի բացակայում, բոլորովին չի կարող բացակայել, քանզի մենք 2000 տարի ապրել ենք այդ երազանքով: Այդ երազանքը երբեմն ընդհատակ է անցնում, երբեմն ելնում է ջրի երես, երբեմն թվում է, թե մարել է, բայց հանկարծ անսպասելի տեղից դուրս է գալիս: Եթե ժողովուրդը երազանք չունի` ուրեմն մեռել է: Մեր ժողովուրդը, փառք Աստծո, չի մեռել, նա կարող է հյուծվել, ցրվել աշխարհով մեկ, հուսալքվել, բարոյալքվել: Բայց այսօր մեր «բարոյալքված» ժողովրդի միջից հանկարծ անսպասելիորեն փողոց է դուրս գալիս մի երիտասարդություն` 18-20 տարեկան երիտասարդների մի խումբ, մտածում ես՝ այս որտեղի՞ց «ծլեցին»: Սա մեր հատկությունն է: Մեր էնտելեխիան շատ ակտիվ է, ես նրա հետ շատ մեծ հույսեր եմ կապում:

Կարո՞ղ եմ ենթադրել որ նկատի ունեք հենց «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներին, ովքեր իրավունքի լեզվով են խնդիրներ ձևակերպում:

-Այո՛… հինգ տարի առաջ ընդդիմություն-չընդդիմություն թոհուբոհի մեջ ո՞վ կենթադրեր այսպիսի երիտասարդություն-պատանեկություն` ազնիվ, հոգու անկյունները ճիշտ բռնած, ճիշտ խոսում են, ճիշտ մտածում են, ճիշտ կողմնորոշվում են: Սա ինձ մեծ-մեծ հույսեր է ներշնչում:

 ՀՀ քաղաքացուն ի՞նչը կարող է ստիպել մնալ հայրենիքում:

-Ես մի անգամ գրել եմ, որ ընդհանրապես հին ժողովուրդները սոցիալապես աշխարհի ամենադիմացկուն ժողովուրդներն են: Նրանց իմաստությունն այնքան մեծ է, որ սոցիալական վիճակը չիկարող նրան տեղահանել: Բայց նա քաղաքական և սոցիալական արդարության կարիք ունի: Ես ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը գնում է հիմնականում ոչ թե կարիքից, թշվառությունից, աղքատությունից, ասել է թե`ոչ թե հացի բացակայությունից,այլ գնում է պետության` օրենքի բացակայությունից, անարդարությունից, փախչում է ստորացումից, իր երեխային ճորտ չտեսնելու ցանկությունից: Ես կարծում եմ, որ Հայաստանում արտագաղթը առավելապես բարոյական հիմք ունի:

 Պարո՛ն Մովսես, այս պահին ինչո՞վ եք զբաղվում, արդյոք թարգմանական գործը շարունակո՞ւմ եք:

-Ես հիմա թարգմանությամբ գրեթե չեմ զբաղվում: Թարգմանությունը շատ մեծ ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում, օրական 6- 8 ժամ պետք է նստել… Ամիսներ առաջ հրատարակել եմ իմ բանաստեղծությունների «Յոթերորդ որսորդություն» ժողովածուն: Հիմա էլ մի ուրիշ գրքի վրա եմ աշխատում, հույս ունեմ, որ գալիք տարի կհրատարակեմ:

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում