Հագուստը, քայլվածքը, դիմագծերը, մարմնի լեզուն, ձայնի տոնը, նախասիրությունները և երաժշտությունը, որը նախընտրելի է տվյալ մարդու կողմից, շատ բան կարող են ասել նրա անհատականության մասին:
Այժմ այն մասին, թե ինչ է հուշում քայլվածքը մարդու մասին: Երբ մարդիկ ինքնավստահ են, ակամայից մեծ քայլերով են առաջ գնում:
Որոշ մարդիկ ուժեղ ճնշում են գործադրում հողի վրա, բայց ոչ իրենց քաշի, այլ քայլվածքի պատճառով: Այսպիսինները կյանքում շատ համառ են:
Մարդկանց մի խումբ էլ առաջ է շարժվում դանդաղ, ոտքերը հետևից քարշ տալով, կարծես նրանցում էնէրգիա չկա քայլելու համար: Էներգիայի պակասը, որպես կանոն, կապված է տխուր տրամադրության և ընկճախտի հետ: Բայց նաև այն կարող է վախ և անվստահություն արտահայտել այն ամենից առաջ, ինչ սպավում է մարդուն առջևում:
Աղջիկների «կատվային» քայլվածքը, որպես կանոն, այն բանի նշանն է, որ ինչ-որ բան են ուզում ասել, բայց չեն կարողանում ` դա նշանակում է. «Նայե՛ք ինձ»: Նույնը վերաբերում է նաև տղաներին, ովքեր այնպես են քայլում, կարծես նորաձևության ցուցադրությունում են:
Ձեռքերը գրպաններում քայլվածքը կարող է այն բանի նշան լինել, որ դուք ցածր ինքնագնահատական ունեք կամ վատն եք համարում այն հագուստը, որ այդ պահին կրում եք:
Եթե դուք գլուխը բարձր եք քայլում, դա կարող է նշանակել, որ բարձր տրամադրություն ունեք, իսկ եթե ցածր` խոսում է ընկած տրամադրության մասին:








































