Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Կառավարության առջև ծառացած են որակապես նոր խնդիրներ. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստն սկսել է երկրի տնտեսության մի շարք ոլորտներում արմատական բեկում մտցնելու՝ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հասցեագրված հանձնարարություններով։ Այսպես. առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին հանձնարարվել է Աբովյանի բժշկական կենտրոնում վերազինման, վերանորոգման աշխատանքները սկսել այս տարի։ Տնտեսական աճի ցուցանիշը բավականին բարձր է սպասվում, բայց որակապես նոր խնդիր կա` 2013-2014 թվականներին համաշխարհային տնտեսությունը հայտնվելու է որակապես նոր վիճակում, զարգացող երկրներում տնտեսական աճի ցուցանիշները նվազում են և այս ճգնաժամային միջավայրը շարունակվելու է նաև 2013 թվականին։ Այդ տեսակետից Տ.Սարգսյանը կարևորել է ներքին ռեսուրսների, ռեզերվերների բացահայտումը։

Վարչապետն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ ՀՀ-ում տարբեր ոլորտներում կա աշխատուժի պակաս։ Այս խնդիրը սրությամբ դնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը տարեկան աճում է 15-20 տոկոսով, ձեռնարկությունների քանակն արդեն կազմում է 300։ Մարզպետները, համայնքների ղեկավարները նույն խնդիրն են բարձրացնում, օրական 5-7 հազար դրամ վարձատրությամբ չեն կարողանում աշխատողներ ապահովել, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները կարողանան լուծել։ Քիմիական արդյունաբերությունում, քաղաքապետարանում ևս նմանատիպ խնդիրներ են դրվում, որ աշխատուժի պահանջարկ կա:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը հայտարարեց, որ հենց այժմ մոտ 150 տարբեր պրոֆիլի մասնագետների կարիք կա Վանաձորի քիմպրոմի թողարկման հետ կապված։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով` քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում տարբեր ոլորտներում՝ տրանսպորտի, կապի, կանաչապատման, սանմաքրման, մոտ 300 աշխատողի պահանջ կա, հիմնականը վարորդների, կանաչապատման և սանմաքրման աշխատողների։ Միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ և դա խնդիր է։

Տ. Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է իրականացնել վերլուծական աշխատանքներ և առաջարկություններ ներկայացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում