Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են Լիբանանում նոր կառավարության ձևավորման ծրագրերը:
«Լիբանանցիների համար ժամանակն է կառավարություն ընտրել, որը ընդունակ կլինի դիմակայել սիրիական ազդեցությանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնը զգուշացրել է Լիբանանին, որ նման քաղաքականությունը վտանգավոր է:
Հիշեցնենք, որ Լիբանանում իրադրությունը սրվել էր անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 19-ին պայթյունի հետևանքով զոհվել էր գեներալ Վիսամ Ալ-Հասանը:








































