ՄԱԿ-ը ծրագիր է մշակում Սիրիայում խաղաղապահական գործունեություն ծավալելու վերաբերյալ այն դեպքում, եթե կրակի դադարեցման համաձանյություն ձեռք բերվի: Այս մասին հայտարարե լ է ՄԱԿ-ի խաղաղապահական գործողությունների բաժնի ղեկավար Էրվե Լադսուսը:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական Le Fiagro-ն, ՄԱԿ-ն ուսումնասիրում է այդպիսի համաձայնւոթյան ձեռք բերման դեպքում 3 հնարավոր սցենար:
Առաջինը նախատեսում է վերականգնել արաբ դիտորդների առաքելությունը, որը տարվա սկզբին աշխատում էր Սիրիայում, իսկ հետո երկրում գնալով սրվող իրավիճակին զուգահեռ աստիճանաբար դադարերցրեց գործունեությունը:
Երկրորդ սցենարով նախատեսվում է Սիրիա խաղաղապահներ ուղարկել, ինչպես որ եղավ Բոսնիայում 1990-ականների սկզբին բալկանյան հակամարտության ժամանակ, կամ ինչպես որ այժմ կա Լիբանանում: Այլ խոսքերով՝ այդ առաքելությունը հաշտություն պահպանելու իրական միջոցներ չի ունենա:
Երրորդ սցենարով նախատեսվում է խաղաղապահներ մտցնել այն տեսքով, ինչպես որ մտցվեց Լիբանանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև 2006 թ. հակամարտությունից հետո. Նման առաքելությունը կունենա հստակ մանդատ և կրակ բացելու իրավունք: Այդ զորախումբը գործում է ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածի շրջանակներում: Սակայն դրա համար անրահրաժեշտ է ՄԱԿ ԱԽ–ի որոշումը, որի կազմի մեջ մտնող Ռուսաստանը և Չինաստանը, սակայն, հանդես են գալիս ասադամետ դիրքերից:








































