ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին բանակցություններ է անցկացրել սիրիական առաջնորդ Բաշար Ասադի հետ: Սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է նրանց հանդիպման մասին, սակայն չի հաղորդել բանակցությունների մանրամասները:
Բրահիմին փորձում է բանակցել մարտերը երեք օրով դադարեցնելու համար: Դամասկոս ժամանելուց հետո, նա հայտարարել է լրագրողներին, որ իշխանությունների և ապստամբների միջև հակամարտությունը պետք է դադարեցվի առանց նախապայմանների:








































