Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Նոր բացահայտումներ Ազգային գրադարանի շենքի վերանորոգման գործում

Ազգային գրադարանի վերանորոգման գործում բացահայտված չարաշահումների մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Հիշեցնենք, որ Ազգային գրադարանի վերանորոգման համար ծախսվել էր մոտ 700 մլն դրամ, բայց արդյունքում շենքի նորոգումը չէր ավարտվել, իսկ նորոգված հատվածներն էլ շատ շուտ քանդվել էին: «Առաջին լրատվական»-ը այցելել էր գրադարան և նկարահանել կիսավերանորոգված շենքը:

Շենքի վերանորոգումը տեղի էր ունեցել քաղաքաշինության նախկին ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանի օրոք: Ընդ որում, այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունն ընտրվել էր առանց մրցույթի: Պատվիրատուն եղել էր նախարարությունը, իսկ շինարարը՝ «Հիդրոշինարար-5» ընկերությունը: Վերանորոգման յուրաքանչյուր տարվա համար հատկացվել է ֆիքսված գումար, և առանց մրցույթի 2008 թվականից նույն ընկերությունը մի քանի տարի շարունակ իրականացրել է շինարարական աշխատանքները:

Այսինքն` նախարարությունը կամ նախարարը պարզապես գտել են, չի բացառվում` նաև ստեղծել են այդ ընկերությունը և գրադարանի վերանորոգման պատվերը տվել են այդ ընկերությանը: Միայն վերանորոգման վերջին տարում՝ 2011 թվականին է կազմակերպվել մրցույթ, որի ժամանակ հաղթել է նույն «Հիդրոշինարար-5» ընկերությունը:

Ազգային գրադարանի աշխատակիցներից մեզ տեղեկացրին, որ մինչև վերանորոգման աշխատանքները պատվիրատուն, այսինքն` քաղաքաշինության նախարարությունը, պետք է անցկացներ շենքի սեյսմակայունության վիճակի ստուգման և ամրացման աշխատանքներ, ինչը չի արվել: Շենքն իսկապես ունեցել է սեյսմակայունության խնդիր, բայց չի ամրացվել, և ողջ վերանորոգումն էլ իզուր է անցել: Ինչ էլ որ վերանորոգվել է, սեյսմակայունության խնդիրների պատճառով նորից քանդվել է: Իսկ դա արդեն վկայում է քաղաքաշինության նախարարության և նախարարի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին:

Ազգային գրադարանի գործը թեև այժմ ոստիկանությունում է, և արդեն ձերբակալվել է քաղաքաշինության վարչության պետերից մեկը, բայց մեր տեղեկություններով` գործը կհասնի մինչև Վարդան Վարդանյան: Վերջինս թեև այդ գործով որպես վկա նախօրեին հարցաքննվել է, բայց, մեր տեղեկություններով, կներգրավվի նաև որպես մեղադրյալ: Իհարկե, եթե իշխանությունների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև քաղաքական համաձայնություն չկայանա:

Որոշ տեղեկությունների համաձայն` ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից բացի, գրադարանի վերանորոգման գումարներից զգալի մաս հափշտակվել է: «Առաջին լրատվական»-ը այցելության ժամանակ նկատել էր, որ փոխված մետաղապլաստե պատուհանները և դռները թեև էժանագին որակի էին, սակայն ներկայացվել են շուկայականից ավելի բարձր գնով: Էժանագին են եղել նաև օգտագործված ներկերն ու այլ շինանյութերը, ինչի պատճառով էլ կատարված «աշխատանքը» դեռ չավարտված` շարքից դուրս է եկել:

Մեր տեղեկություններով` իշխանությունները պահանջել են, որ շինարարական ընկերությունը կամ քաղաքաշինության նախարարության համապատասխան պաշտոնյաները, այդ թվում` Վարդան Վարդանյանը, հափշտակած գումարները վերադարձնեն: Բայց քանի որ շինարարը մահացել է, ինչպես կառավարության համապատասխան նիստի ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը, փոխհատուցման պատասխանատվությունն ընկնում է հիմնականում Վ. Վարդանյանի վրա:

Ավելացնենք նաև, որ քաղաքաշինության ոլորտում չարաշահումների մասին առաջիկայում հավանաբար նոր բացահայտումներ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում