Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը քաշքշել են իրար ԲՀԿ-ի պատճառով. մամուլ

«168 ժամ»-ի տեղեկություններով, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են Աժ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական և քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ: Մինչդեռ Լևոն Զուրաբյանը նույնքան հետևողականորեն շարունակում է չբացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը:

Կոնգրեսին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի շուրջ Փաշինյանի և Զուրաբյանի միջև հակասություններն այնքան են խորացել, որ վերաճել են թշնամանքի, մասնավորապես, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին հասկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը` այդպիսով ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ասուլիսում Լևոն Զուրաբյանը չէր հերքել, որ ինքը հակասություններ է ունեցել ՀԱԿ-ի բազմաթիվ անդամների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ: «Կենտրոնական շտաբի անդամ ենք մենք բոլորս` ես էլ, Փաշինյանն էլ, Ավետիս Ավագյանն էլ, Գագիկ Ջհանգիրյանն էլ, և այլն, և ես չգիտեմ մեր շտաբից երկու անդամ, որոնք 5 տարվա մեջ հակասություն չեն ունեցել այս կամ այն հարցում»,- պատասխանելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև հակասությունների մասին հարցին, ասել է Լևոն Զուրաբյանը: Այսինքն` չի հերքել այդ տեղեկությունները: Այնպես, ինչպես չի բացառել, որ ՀԱԿ-ն ընտրություններում կարող է սատարել ԲՀԿ-ի թեկնածուին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում