Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ռուսաստանը բացում է թևերը. իրանական ԶԼՄ-ներ

Հոկտեմբերի 8-ին և 9-ին իրանական մամուլը Ռուսաստանի մասին գրել է, որ այն հանդիսանում է այնպիսի հզոր պետություն, որն ի վիճակի է ԱՄՆ-ին մարտահրավեր նետել և ազդել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Javan-ը (08.10), Khabar-ը (09.10) և Mardom salari-ն (09.10), մեջբերելով ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ Բոլթոնի խոսքերը, գրում են, որի Ռուսաստանը այն մեծ պետությունն է, որը հետագայում կարող է մրցակցել ԱՄՆ–ի հետ: Ըստ նշված պարբերականների՝ ամերիկացի մի դիվանագետ նշել է, որ Վլադիմիր Պուտինը ձգտում է պահպանել ռուսական ատոմային և ռազմական ներուժը և վերականգնել Ռուսաստանի ազդեցությունը նախկին խորհրդային պետությունների բնական ռեսուրսների վրա, ինչպես նաև մարտահրավեր նետել ԱՄՆ-ի ազդեցությանը Մերձավոր Արևելքում:

Սիրիական հարցի վերաբերյալ Arman-ը (08.10) տեղեկացնում է, որ Ռուսաստանը կողմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմանը, որը դատապարտել է Հալպետի վրա ահաբեկչական հարձակումները: Keyhan-ը (08.10) ավելացնում է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին և Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայում ռազմական միջամտությունից, որը կարող է վատթարացնել իրավիճակը այդ երկրում: Javan-ը (09.10) մեջբերում է ՌԴ-ի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի բառերն այն մասին, որ անթույլատրելի է Սիրիայում օտարերկրյա միջամտությունը՝ Բաշար Ասադի հակառակորդներին օգնելու և սիրիական ճգնաժամին միջազգային բնույթ տալու նպատակով:

Որոշ հոդվածներ նվիրված են ռուս-իրանական հարաբերություններին: Jam-e Jam-ը (09.10) տեղեկացնում է զինամթերքի մատակարարման պայմանագիր կնքելու նպատակով Իրանի վարչապետ Նուրի Ալ-Մերեքի Մոսկվա այցի մասին, որը կօգտագործվի ահաբեկչության դեմ պայքարելու գործում: Vatan-e Emruz-ը (09.10) ավելացնում է, որ իրանական քրդերն անհանգստացած են Ռուսաստանի և Իրաքի կառավարությունների միջև կնքված ռազմական պայմանագրերով: Javan-ը (09.10) մեջբերում է Իրաքի վարչապետի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը կարևոր գործընկեր է բնական ռեսուրսների շահագործման հարցում, և որ Բաղդադին անհրաժեշտ է Մոսկվայի ռազմական օգնությունը: Ռուսաստանը և Իրաքը սիրիական խնդրին նույն կերպ են նայում:

Mardom salari-ին (09.10) իր էջերում տպագրել է անգլիական Daily Telegraph-ից մի հոդված այն մասին, որ Ռուսաստանը Իրանի և Հնդկաստանի հետ միասին կարող է զգալիորեն օգնել ՆԱՏՕ-ին՝ Աֆղանստանում խնդրի կարգավորման հարցում: Հրատարակությունը կարծում է, որ Աֆղանստանում կայունության հաստատումը Ռուսաստանի շահերից է բխում:

Abrar-ը (09.10) և Mardom salari-ն (09.10) հրատարակել են տեղեկատվություն ռուսական զինծառայողների բարձր աշխատավարձի մասին: Այդ տեղեկությունների համաձայն՝ ռուսական բանակի լեյտենանտի ամսական աշխատավարձը կազմում է 50 հազար ռուբլի(1,6 հազար ԱՄՆ դոլար): Ռուսական հրամանատարությունը ծրագրում է արդիականացնել և հագեցնել բանակը ժամանակակից զինամթերքով, ինչպես նաև ավելացնել զինծառայողների թիվը 200 հազարով և մինչև 2012 թվականը այն հասցնել մեկ միլիոնի: Ռուսաստանը ծրագրում է նաև տարին 50 հազարով ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը և մինչև 2017 թվականը այն հասցնել 425 հազարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում