Առաջիկա տարիներին Դիլիջանը կղեկավարի ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը: Սեպտեմբերի 23-ին կայացած քաղաքապետի ընտրություններում նա ստացել է առավելագույն թվով ձայներ՝ 4.688:
ԲՀԿ-ական Ժորա Սահաբալյանը ստացել է 2,824 քվե, իսկ անկուսակցական Գուրգեն Հարությունյանը՝ 428:
Քաղաքի 14.589 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 6.547-ը, 243 քվեաթերթիկ համարվել է անվավեր:








































