Եթե տվյալ պատգամավորն անդամակցում է մեկից ավելի խորհրդարանական հանձնաժողովների, պետք է նրան հնարավորություն ընձեռվի ունենալ նաև երկրորդ օգնական: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Կարծում եմ՝ նման փոփոխությունը խիստ կարևոր է, և մենք կողմ ենք քվեարկելու այս փոփոխությանը»,- ասաց նա:








































