Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Տիգրան Ուրիխանյանի փոխարեն, Վիկտոր Սողոմոնյա՞նն է գրել

Քաղաքական շրջանակներում քննարկվում է, որ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի անունից վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասին մամուլում տարածված մեղադրական հայտարարության հեղինակն իրականում ԲՀԿ-ական պատգամավորը չէ: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, այն գրել և տարածել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Ընդհանրապես կարծիք կա, որ նախկինում նույնպես ԲՀԿ-ի, նույնիսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից տարածված որոշ հայտարարություններ հրապարակվել են նույն կերպ: Ասում են՝ որոշ դեպքերում այդ հայտարարության մասին պարզապես տեղյակ են պահել Գ. Ծառուկյանին, որոշ դեպքերում նույնիսկ հարկ չեն համարել տեղյակ պահել: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ արդեն մեկնաբանություններ են անում, թե թող Գ. Ծառուկյանն ինքն անձամբ հնչեցնի այսօրվա հայտարարության մեջ Տ. Սարգսյանին և Բ. Բեգլարյանին ուղղված մեղադրանքները:

«Առաջին լրատվականը» փորձեց Տ. Ուրիխանյանից ճշտել՝ ի՞նքն է այդ հայտարարության հեղինակը, թե՞, շրջանառվող լուրերի համաձայն, դա իր անունից տարածվել է Ռ. Քոչարյանի գրասենյակից: Տ. Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կտրուկ չհերքեց, ոչ էլ հաստատեց, որ այդ հայտարարությունն ինքը չի գրել: Նա ծիծաղելով՝ ավելացրեց. «Տիգրան Ուրիխանյանը ծիծաղեց այդ պնդման, այդ խոսակցության կապակցությամբ. սա է պատասխանը: Կարծում եմ, որ իմ ինտելեկտի մասին հայտնի է բոլորին, ովքեր իրենց կարող էին այդպիսի միտք թույլ տալ: Ես ունակ եմ իմ համոզմունքները, կարծիքներն ու տեսակետները արտահայտել ինքնուրույն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում