Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Մարդիկ, որ կոչվում են դեսպաններ

Ռամիլսաֆարովյան աժիոտաժը Հայաստանում պետք է դառնա շատ պետական աղտերի վերհանման առիթ, այլապես մենք կարող ենք արձանագրել, որ այս ամենում ոչ մի դաս և ոչ մի օգուտ չքաղեցինք ապագայի համար: Այդ շրջանակում ամենից կարևոր օղակներից մեկը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հարցն է:

Հունգարիայի օրինակը հարց հարուցեց` ինչո՞վ է զբաղված այդ երկրում Հայաստանի դեսպանը, բայց մենք պետք է հարցերը ավելի լայնացնենք, այսպես ասած` ավանսով, որպեսզի նաև հետագայում կանխենք այլ դիվանագետների անգործության հետևանքների դառը պտուղների ճաշակումը:

Ի՞նչ է անում Հայաստանի դիվանագիտական կորպուսն արտերկրում: Այս հարցին զուտ արարողակարգային առումով կարելի է պատասխաններ գտնել, սակայն բովանդակային, գաղափարական իմաստով այն խոշոր հաշվով պատասխաններ չունի: Չունի, որովհետև Հայաստանն արտերկրում ըստ էության դիվանագիտական կորպուս էլ չունի, կան ընդամենը դիվանագետ կոչվող ներկայացուցիչներ, իհարկե` մեկ-երկու բացառությամբ, երբ իսկապես արդյունավետ աշխատող դիվանագետներ, դեսպանատներ կան: Իսկ ընդհանուր առմամբ այդ` դիվանագետ կոչվող ներկայացուցիչները զբաղվում են ինչով ասես` բացի իրենց բուն առաքելությունից: Եթե այդ դեսպաններից շատերին հարցուփորձ անես այն երկրների տնտեսաքաղաքական, սոցիալ-մշակութային իրավիճակների մասին, իշխող էլիտաների և ընդդիմադիր ուժերի տրամադրությունների մասին, որտեղ նրանք աշխատում են, ապա ստացված պատասխանը, մեղմ ասած, այնքան հեռու կլինի իրականությունից, որքան այդ դեսպաններն են հեռու դիվանագիտությունից: Եվ դա է դառը իրականությունը, որ Հայաստանի պետական բյուջեի վրա արժենում է բավական մեծ ծախսեր:

Արտերկրում Հայաստանի դեսպանի պաշտոնները վերածվել են ընդամենը ծանոթ-բարեկամներին և յուրայիններին այս կամ այն տեղում հարմար տեղավորելու կամ էլ անցանկալի անձանց այս կամ այն տեղ աքսորելու միջոցի: Այդ պաշտոնները ոչ թե պետությանն են ծառայում, այլ ընդամենը օրվա իշխանություններին, բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ ինչ էլ որ մնում է տակը՝ բաժին է հասնում անձամբ դեսպաններին, նրանց ընտանիքի անդամներին:

Ահա այն ամբողջ պատկերը, որ բնորոշվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուս արտահայտությամբ: Այս կորպուսի կամ այսպիսի կորպուսի պայմաններում սաֆարովյան պատմությունները ուղղակի մեղմ են, որովհետև մեզ, անշուշտ, սպասվում են շատ ավելի լուրջ, արտաքնապես պակաս հնչեղ, սակայն խորքային իմաստով շատ ավելի լուրջ և ֆունդամենտալ ձախողումներ, որոնց հետևանքները վերացնելը պետության համար կարող է լինել նույնիսկ անհնարին կամ չափազանց թանկ:

Այս ամենի արտահայտությունն է նաև այն, որ վերջին տարիներին Հայաստանի համար, մեղմ ասած, անցանկալի փաստաթղթեր էին ընդունվում միջազգային կառույցներում, հասունանում և գերակայում էին անցանկալի, մեղմ ասած` ադրբեջանամետ տրամադրություններ: Իսկ Հայաստանում այդ ամենը վերագրվում էր ադրբեջանական լոբբինգին, նավթային գումարներին, և այսպիսով Հայաստանի իշխանությունները պատասխանատվությունը իրենց վրայից գցում էին: Մինչդեռ ադրբեջանական նավթը այստեղ լինելով կարևոր գործոն` իրականում ավելի կարևոր չէ, քան Հայաստանի իշխանության աշխատանքը: Եթե այդ աշխատանքը չկա, պարզ է, որ աշխատում է ադրբեջանական նավթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում