Tuesday, 28 07 2026
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում

Պալաչի առումը

Համացանցում հայտարարություն է տարածվել Արմեն Հարությունյանի՝ Պալաչի անունից, ով հայտնի դարձավ խորհրդարանի ընտրությանը ԲՀԿ-ից ՀՀԿ անցումով և Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գրոհներով: Պալաչը Ծառուկյանի սանիկն է, նախկին զինակիցը, որի օգնությամբ նաև շատ բիզնեսների տեր է դարձել, մասնավորապես` տրանսպորտային գծերի: Սակայն Ծառուկյանի հետ գժտվելուց հետո Պալաչը բախվեց ԲՀԿ առաջնորդի դիմադրությանը: Նա բարեգործական երթուղիներ բացեց այն ուղղություններով, որով Պալաչի գծերն էին անցնում: Այդ գծերի վարորդները սկսեցին գործադուլ անել, իսկ օրերս էլ կապի ու տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, թե խնդրի կապակցությամբ պայմանավորվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ, որպեսզի լինի այնպես, որ թե՛ բարեգործությունը շարունակվի, թե՛ տնտեսվարողը չտուժի:

Եվ ահա հուլիսի 26-ին մի հայտարարություն է տարածվել Պալաչի անունից, թեև որևէ տեղ չի նշվում, թե որտեղ, ինչ խողովակով է այդ հայտարարությունը հայտնվել: Դրանում, մասնավորապես, նշվում է. «Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար ու նաև` նրա բարեգործական գործունեությունը: Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին` մի՛ շահարկեք այդ թեման: Հարցը, խնդրում եմ, համարել փակված: Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. ես թույլ չեմ տա երրորդ կողմին օգուտներ քաղել ծագած խնդիրներից»:

Ուշագրավ է, որ մինչ այդ հայտարարության տարածումը` «Ժողովուրդ» թերթն էր տեղեկություն տարածել այն մասին, որ Պալաչը իր թեկնածությունը կառաջադրի Աբովյանի քաղաքապետի պաշտոնում: Այդ տեղեկությունը և Պալաչի անունից արված հայտարարությունը կարծես հակասում են միմյանց, կամ էլ Պալաչը կդառնա Աբովյանի քաղաքապետի ծառուկյանական թեկնածու, եթե Ծառուկյանը ների նրան: Սակայն այստեղ, իհարկե, բավական նուրբ իրավիճակ է` այն առումով, որ Պալաչը փաստորեն կասկածի տակ էր առել Աբովյանում Ծառուկյանի «թագավորությունը»: Իսկ դա, ըստ էության, չներվող հանցանք է, կամ էլ ներումը պետք է զուգորդվի հատուցմամբ, որպեսզի բոլորը տեսնեն, որ չի կարելի ինչ-ինչ պատճառներով դուրս գալ «թագավորի» դեմ ու հետո հենց այնպես ներվել: Հետևաբար քիչ հավանական է, որ Ծառուկյանը Պալաչին աջակցի Աբովյանի քաղաքապետ դառնալու հարցում:

Մյուս կողմից` չի բացառվում նաև մեկ այլ տարբերակ: Գյումրին տալով ԲՀԿ-ին` Սերժ Սարգսյանը փորձում է դիմացը վերցնել Աբովյանը՝ ՀՀԿ-ական Պալաչի տեսքով: Բայց միգուցե փորձ է արվում այդ քայլին գնալ Գագիկ Ծառուկյանի ինքնասիրությունը բավարարելով կամ չոտնահարելով: Դրա համար Պալաչը ներկայումս ըստ էության ներողություն է խնդրում նրանից՝ հրապարակավ, ինչով էլ գուցե ակնկալվում է Ծառուկյանի լոյալությունը նրա քաղաքապետությանը:

Այսպես, թե այնպես, այդ ամբողջ պատմությունը սկզբից մինչև այժմ, անկախ նրանից` ներկայումս վերջն է, թե դեռ ոչ, ևս մեկ ապացույցն է այն բանի, թե համընդհանուր դեգրադացիայի ինչ խորը ճահճում է հայտնվել Հայաստանը և սուբյեկտային ինչ «դերասանախմբով» են լուծվում հարցերը թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ կառավարման մակարդակներում: Մխիթարությունն ընդամենը այն է, որ այդ ճահճի մեջ է հայտնվել նաև այն համակարգը, որ ձևավորել է ճահիճը տարիներ շարունակ: Դրա վկայությունն է այն, որ թեկուզ ժամանակ առ ժամանակ` թեկուզ որոշակի իմիտացիոն նպատակներով, այդուհանդերձ` համակարգին հարկ է լինում դուրս գալ միմյանց դեմ և հարաբերություններ պարզել` թեկուզ հետո ներողություն խնդրելով ու միմյանց ներելով:

Ի վերջո` երեկ դա չկար, այսօր կա: Դա էլ նշանակում է, որ եթե այսօր ներում կա, վաղը կարող է արդեն չլինել, և սուբյեկտները ճահճում չխեղդվելու համար ստիպված են լինելու արդեն ոչ թե իրարից, այլ հասարակությունից ներողություն խնդրել: Իսկ այդ ժամանակ հասարակությունն արդեն բոլորովին այլ չափանիշներով կորոշի, թե ում ներել, ում՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում