Սլովակիան սկսել է ճանաչել Կոսովոյի քաղաքացիների անձնագրերը, չնայած որ պաշտոնական Բրատիսլավան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, հաղորդում է տեղական SITA տեղեկատվական գործակալությունը` հղում անելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Բորիս Գանդելին:
Նրա խոսքով` Սլովակիան սկսել է համաքաղաքացիական անձնագրերը, որոնք տրված են Կոսովոյի իշխանության կողմից, վավեր ճանաչել, սակայն նախկինի պես չի ճանաչում Կոսովոյի դիվանագիտական և ծառայողական անձնագրերը:
«Անցակետային փաստաթղթերի ճանաչումը, որոնք տրվել են կոսովոյի իշխանությունների կողմից, տեխնիկական-իրավական գործընթաց է` առանց քաղաքական հետևանքների»,- ասել է Գանդելը:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Բրատիսլավայի դիրքորշումը ինքնահռչակ Կոսովոյի հանդեպ չի փոխվել`Սլովակիան չի ճանաչում Կոսովոն որպես ինքնուրույն պետություն:
Գանդելը հստակեցրել է, որ Կոսովոյի անձնագրերի սեփականատերերը «այժմ կարող են դիմել Սլովակիայի վիզա ստանալու համար, որը կփակցվի Կոսովոյի իշխանությունների կողմից տրված անձնագրում»:
Համաքաղաքացիական կոսովոյական անձնագրերի տերերը կարող են օրինականորեն լինել Սլովակիայի տարածքում:
Կոսովոյի անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 2008 թվականին փետրվարի 17-ին`խորհրդարանի նիստի ժամանակ: Հաջորդ օրը մի շարք պետություններ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը: Եվրոպական երկրներից առաջինը նման որոշում կայացրեց Ֆրանսիան, ապա նրան միացան Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ-ը: Սերբիան, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ ազդեցիկ պետություններ, հրաժարվել են ճանաչել Կոսովոյի անխակությունը` համարելով, որ Կոսովոյի ալբանցիներն իրենց տարանջատմամբ խախտել են միջազգային իրավունքի կանոնները:








































