Իսպանիայի Վայրի բնության համաշխարհային ֆոնդը (WWF) շաբաթ օրը` ընդհանուր հավաքի ժամանակ, որոշել է Իսպանիայի թագավորին զրկել կազմակերպության պատվավոր նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ միապետը ապրիլին մասնակցել է փղերի որսի:
Խուան Կառլոս 1-ինը այդ պաշտոնը զբաղեցրել է 1968-ին, սակայն աֆրիկյան սկանդալային սաֆարիից հետո կազմակերպությունը սկսել է միապետի հրաժարականի գործընթացի իրականացումը:
Ինչպես WWF-ն նշում է հաղորդագրության մեջ` փղերի որսը պաշտոնապես արգելված չէ, սակայն դրան մասնակցությունը հակասում է ֆոնդի շահերին, որը պայքարում է հազվադեպ կենդանիների պահպանության համար:
Իսպանիայի 74-ամյա թագավորի մասնակցությունը որսին առաջացրել է քաղաքական և հասարակական շրջանների բողոքը և բացասական մեծ ալիք է բարձրացրել լրատվամիջոցներում:
Ավելի ուշ Խուան Կառլոս 1-ինը պաշտոնապես ներողություն է խնդրել այս քայլի համար` հայտարարելով, որ ինքը սխալ է գործել, և դա երբեք չի կրկնվի:
Համաձայն սոցհարցման` իսպանացիների 70%-ն ընդունել է Խուան Կառլոսի ներողությւոնը և ներել է նրան այդ աղմկահարույց ուղևորության համար:









































