Ինչպես փոխանցում են «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ԼՂՀ հրամանատարական կազմին հրահանգել է աշխատել Բակո Սահակյանի համար և քվեարկել միայն նրա օգտին, «Ճիշտ է, Վիտալին մեր ընկերն է, բայց մենք պետք է կանգնենք Բակո Սահակյանի կողքին»:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում նա չի հերքել այդ հայտարարությունները՝ միայն ասելով. «Ես պարտավոր չեմ պատասխանել ձեր հարցերին: Ո՞վ ա Ձեզ ասել այդ բանը, թող գա, ես կասեմ նրան»:
«Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում, ըստ նախնական տեղեկությունների, 73,38 տոկոս մասնակցություն է եղել: Վիտալի Բալասանյանն առավել թվով ձայներ է հավաքել հիմնականում իր ծննդավայր Ասկերանի, Մարտունու շրջաններում»:








































