Թուրքիայի Դատավորների բարձրագույն խորհրդի յոթ անդամներ հրաժարական են տվել՝ որպես Արդարադատության նախարարության վարած քաղաքականության դեմ բողոքի նշան: Նախագահի տեղակալ Քադիր Օզբեքի փոխանցմամբ՝ «այլ ելք չէր էլ մնացել»: Հրաժարականները ներկայացվել են հոկտեմբերի 11-ին: Խորհրդի անդամների թիվը սահմանադրական փոփոխություններից հետո հասցվել է 22-ի: 7 անդամների հրաժարականի իրական պատճառը օգոստոսի 17-ից նրանց աշխատանքի փաստացի դադարեցումն է: