TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված վաղը ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ.
«Թուրքիան չի ճանաչելու Հայաստանի կողմից զավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջանում վաղն անցկացվելիք այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները: Դրանց անցկացման փաստը հակասում է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և ՄԱԿ ԱԽ-ի որոշումներին:
Լեռնային Ղարաբաղի օկուպացիան լուրջ խոչընդոտ է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության գերիշխման համար: Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և կտրուկ դատապարտում է այդ ապօրինի ընտրությունները: Թուրքիան ոչ մի կերպ չի ընդունի այդ ընտրությունների արդյունքները»:








































