Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստան է ժամանում Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հերթլինգը: Վերջինս Վրաստանում կհանդիպի կառավարության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են ԱՄՆ-ի ու Վրաստանի ռազմական համագործակցության, համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը: Բացի այդ՝ Հերթլինգը վրացական կողմին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ օպերացիաներին մասնակցելու համար:
Հերթլինգը լիազորված է կոորդինացնել եվրոպական 51 երկրներում ԱՄՆ զորքերի գործողությունները:








































