Սիլվեստեր Ստալոնեի կիսով չափ հարազատ քրոջ որդին հայտնել է, որ աստղն է մեղավոր որդու՝ 36-ամյա Սեյջի մահվան մեջ, քանի որ արհամարհել է նրան: Էդ Ֆիլիտին մեղադրանքները հնչեցրել է Facebook-ի իր էջում:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Սեյջը նրան հրավիրել էր հուլիսի 6-ին իր ծննդյան տարեդարձին, սակայն դերասանն այդպես էլ չի գնացել: Որպես միջադեպի մեղավոր նշվում է Սիլվեստերի կնոջ (Սեյջի խորթ մոր)` Ջենիֆեր Ֆլեյվինի անունը, որի վրա էլ բարդվում է ընտանիքի մասնատման պատասխանատվությունը:
Սեյջին մահացած էին գտել ուրբաթ օրը` Լոս Անջելեսի իր տանը: Որոշ տեղեկությունների համաձայն` երիտասարդ ռեժիսորը վերջին ժամանակներս ունեցել է ֆինանսական խնդիրներ, որոնք փորձել է լուծել առանց հոր օգնության: Նրա մահվան իրական պատճառը հայտնի չէ, սակայն նախնական վարկածով՝ մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետևանքով:







































