Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել են այդ երկրի Միավորված շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մակարովը։ Նրանք քննարկել են Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման հետ կապված հարցեր։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Զինված ուժերի շտաբների ղեկավարները քննարկել են նաև Վաշինգտոնի ռազմական ծրագրերը` կապված Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հակաօդային պաշտպանության համակարգի շահագործման հարցում գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ։









































