Քրիստոֆեր Նոլանը պատմել է, որ «Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» (The Dark Knight Rises) ֆիլմի նկարահանումների ժամանակ ոգեշնչվել է Չառլզ Դիքենսի «Պատմություն երկու քաղաքների մասին» վեպով: Այս մասին հաղորդում է Coming Soon-ը:
Սցենարի հեղինակներից մեկը եղել է Ջոնաթան Նոլանը` ռեժիսորի եղբայրը: Երբ Ջոնաթանը ներկայացրել է սցենարի նախնական տարբերակը, այն միանգամից հիշեցրել է «Պատմություն երկու քաղաքների մասին»-ը ու ենթադրել է, որ Քրիստոֆերը ամենայն հավանականությամբ կարդացել է այդ գիրքը:
Ռեժիսորը սցենարի ուսումնասիրության ժամանակ հասկացել է, որ իրականում չի կարդացել Դիքենսի ստեղծագործությունը: Նա որոշել է կարդալ վեպը ու գոհ է մնացել դրանից, ինչպես նաև հասկացել է Դիքենսի բոլոր հղումները, որոնք տեղ են գտել սցենարում:
«Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» Նոլանի եռագրության վերջին ֆիլմն է, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Քրիստիան Բեյլը:
«Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմը վարձույթ դուրս կգա 2012թ. հուլիսին:








































