Բոլոր մայրերն են ցանկանում իմանալ, թե ում կնմանվի իրենց երեխան:
Եվ Daily Mail-ը ներկայացնում է մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի դիմագծերը զարգանում մոր արգանդում:
Տեսանյութը պատրաստվել էր BBC-ի Inside the Human Body հաղորդաշարի համար, որը հեռարձակվել է անցած տարի: Անիմացիան հիմնված է զարգացող սաղմի լուսանկարների վրա և ներկայացնում է դեմքի ձևավորումը մոր արգանդում:







































