OPEC-ի նավթային «զամբյուղի» (OPEC Reference Basket of crudes) արժեքը երեկ`հուլիսի 3-ին, թանկացել է 2.36 դոլարով կամ 2.5 տոկոսով` 1 բարելի դիմաց հասնելով մինչև 96.53 դոլարի` նախորդ օրվա 94.17 դոլարի դիմաց: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ 2012թ. հունվարին «զամբյուղի» միջին արժեքը կազմել էր 111.76 դոլար՝ 1 բարելի դիմաց, փետրվարին` 117.48 դոլար, մարտին` 122.93 դոլար, ապրիլին` 118.18 դոլար, մայիսին` 108.07 դոլար` 1 բարելի դիմաց, իսկ հունիսին` 94.03 դոլար:
2011թ. OPEC-ի նավթի 1 բարելի միջին գինը կազմել է 107.46 դոլար, 2010-ին ` 77.45 դոլար: «Զամբյուղի» ռեկորդային գինը գրանցվել էր 2008թ.` 1 բարելի դիմաց 140.73 դոլար:








































