Այսօր Իրանի կենտրոնական Եզդ մարզում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնում այն կազմել է 3.9 բալ: Սա վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ երկրաշարժն է: Երեկվա երկրաշարժը ուներ 4.2 մագնիտուդ ուժգնություն:
Վերջին օրերում սեյսմաակտիվություն է նկատվում ողջ աշխարհում: Ինդոնեզիայում երկու օր առաջ տեղի ունեցած երկրաշարժի, ապա հաջորդած ցունամիի եւ հրաբխի ժայթքման պատճառով արդեն մահացել է ավելի քան 300 մարդ, մի քանի հարյուր մարդ համարվում են անհետ կորած: