Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը խոսքի ազատության սահմանափակումներով հիշեցնում է նախկին Խորհրդային միությունը: Global TV ընկերության (300,000) արբանյակային ալեհավաքների հավաքումը, երթուղային տաքսիներում ռադիոյի վրա դրված արգելքը հիշեցնում են խորհրդային ժամանակաշրջանը, երբ մարդիկ գաղտնի էին լսում «Ամերիկայի ձայնը»:
Վրաստանի իշխանություններն ամեն կերպ երկրում սահմանափակում են խոսքի ազատությունը: Անգամ սկսել են հարցաքննել Global TV ընկերության արբանյակային ալեհավաքներից օգտված անձանց: Չի բացառվում նաև, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանում արգելափակվի ինտերնետը, քանի որ սոցցանցերում շփումները խթանեցին «Արաբական գարունը»:








































