«Առաջին լրատվականը» այսօր տեղեկացրել էր, որ մահացել է աշխարհահռչակ կիթառահար Գարի Մուրը: Նախնական վարկածով` նա մահացել է սրտի կաթվածից:
Սակայն իսպանական մամուլում հայտնվել են հրապարակումներ, որտեղ լրագրողները գրում են, որ մահվան հնարավոր պատճառ է դարձել գերդոզավորումը: Այդ մասին իսպանական մամուլին հայտնել են Մուրի մահվան արձանագրմանը մասնակցած բժիշկները: Միաժամանակ իսպանացի լրագրողները մեջբերում են Մուրի ընկերների խոսքերը, որոնք նշել են, որ 2009 թվից երաժիշտը դադարեցրել էր թմրանյութերի օգտագործումը, քանի որ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ էին առաջացել:











































