Թունիսի զինվորական տրիբունալը երեկ, ուշ երեկոյան, այդ երկրի նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիին հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Նա մեղավոր է ճանաչվել 2011թ.-ի սկզբին խաղաղ ցուցարարների սպանության համար։ Հիշեցնենք, որ դատախազությունը նրա համար պահանջում էր մահապատիժ։ Նրան մեղադրում էին 22 մարդու սպանության մեջ։ Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ Բեն Ալին գտնվում է փախուստի մեջ և ապստամբության օրերին տեղափոխվել է Սաուդյան Արաբիա։
Հիշեցնենք նաև, որ սա Բեն Ալիի առաջին դատավճիռը չէ. նրան մի քանի ամիս առաջ դատապարտել էին 35 տարվա և 15 տարվա ազատազրկման` տարբեր տեսակի օրինազանցություններ կատարելու համար։








































