ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. մայիսին կրկնակի աճել է ու կազմել 124.64 մլրդ դոլար` համեմատած 2011թ. մայիսի 57.6 մլրդ դոլարի հետ:
Մայիսյան տվյալները գրեթե համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ, որը կազմել էր 125 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է «Ֆինմարկետը»:
Բյուջե մուտքերը անցած ամիս կազմել են 180.7 մլրդ դոլար, ծախսերը` 305.35 մլրդ դոլար:
Ֆինանսական տարվա 8 ամսվա ընթացքում, որն սկսվել է 2011թ. հոկտեմբերին, ամերիկյան բյուջեի պակասուրդը կազմել է 844.5 մլրդ դոլար, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը կազմել է 927.45 մլրդ դոլար:








































