Իտալիայում գործազրկության մակարդակը 2012թ. ապրիլին բարձրացել է` հասնելով մինչև 10.2 տոկոսի: Այս մասին հայտնում է «Ֆինմարկետը»` հղում կատարելով երկրի պետական վարկանշային Istat վարչությանը:
Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ապրիլին գործազրկությունը կկազմի 9.9 տոկոս: 2012թ. առաջին եռամսյակում Իտալիայում գործազրկությունը գրանցվել էր 9.8 տոկոս մակարդակում, երբ փորձագետներն ակնկալում էին 9.6 տոկոս:








































