Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Մուբարաքը պատրաստվում է մեռնել Եգիպտոսում

Քիչ առաջ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ելույթ ունեցավ երկրի ազգային հեռուստատեսությամբ: Նա հայտարարեց, որ չի պատրաստվում առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք կայանալու են այս տարվա աշնանը, առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Նա նաև հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում կիրականացնի համապատասխան բարեփոխումներ, այդ թվում` սահմանդրության մեջ, որպեսզի ապահովվեն համապատասխան ժողովրդավարական պայմաններ ընտրությունների համար:

Վերջին իրադարձությունների մասին խոսելիս Մուբարաքն ասեց, որ հանձնարարել է փոխնախագահ Օմար Սուլեյմանին` քննարկումներ սկսել բոլոր քաղաքական ուժերի հետ: Սակայն նաև նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք օգտագործում են ներկա իրավիճակը:

Մուբարաքը նաև նշել է, որ Եգիպտոսի համար շատ բան է արել, և չի պատրաստվում այն լքել: Եգիպտոսի գործող նախագահը հայտարարել է, որ հպարտ է երկար տարիներ ժողովրդին ծառայելու համար, և այս հողն իրենն է, ինչպես բոլոր եգիպտացիներինը: «Ես պաշտպանել եմ այս հողը և պատրաստվում եմ մեռնել այս հողում», եզրափակել է նա:

Ելույթից անմիջապես հետո Եգիպտոսի մեծ քաղաքների հրապարակները, որտեղ հավաքված են Մուբարաքի հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր ցուցարարներ, պայթել են` բացականչելով «հեռացի՛ր, հեռացի՛ր», «հեղափոխություն մինչև մահ» և այլն:

Ակնհայտ է, որ Հոսնի Մուբարաքը գնում է բացահայտ առճակատման, քանի որ ցուցարարները, որոնք աջակցություն ունեն բնակչության մեծամասնության շրջանում, պատրաստվում են լքել փողոցները միայն Մուբարաքի հրաժարականից հետո: Փաստորեն, Մուբարաքը չկատարեց նրանց` մինչև ուրբաթ օրը հեռանալու պահանջը, և առաջիկա ուբաթ օրը, որն ընդդիմությունն անվանել է «Հեռացման ուրբաթ», կարող է լինել էլ ավելի արյունոտ, քան հունվարի 28-ը, երբ տարբեր տվյալներով զոհվել է 150-300 մարդ, իսկ ավելի քան 4000 հոգի վիրավորվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում