Իսպանիայի կառավարությունը հանձնարարել է միջազգային երկու աուդիտորական ընկերությունների` «Ռոլանդ Բերգերին» ու «Օլիվեր Վայմանին» ստուգել երկրի բանկերի վիճակը: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, հաղորդել է թագավորության էկոնոմիկայի ու մրցունակության մամլո ծառայությունը:
Իսպանիայի բանկի հրավերով փորձագետները պետք է գնահատեն բանկերի վիճակը, յուրաքանչյուր ֆինանսական հաստատության վիճակը հնարավոր բացասական սցենարների դեպքում, ինչպես նաև հնարավոր կորուստներն իրավիճակի վատացման դեպքում: Առաջին արդյունքները պետք է ներկայացվեն հունիսի երկրորդ կեսին:
Աշխատանքը պետք է համակարգի հատուկ ստեղծված հանձնաժողովը՝ էկոնոմիկայի հարցով պետքարտուղար Ֆերնանդո Հիմենես Լատորեի նախագահությամբ:









































