Tuesday, 28 07 2026
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով

Եղե՛ք թափանցիկ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակեց 2010 թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ): 2010 թ. ԿԸՀ աղյուսակում ընդգրկված աշխարհի 178 երկրների գրեթե երեք քառորդի համաթվի արժեքները ցածր են հինգ միավորից (0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն` բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը` չկոռումպացված լինելու ընկալումն է), ինչը ցույց է տալիս կոռուպցիայի` լուրջ հիմնահարց լինելու իրողությունը: 2010 թ. ԿԸՀ աղյուսակից երեւում է, որ առավել քիչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան եւ Սինգապուրը, որոնք համաթվի 9, 3 արժեքով կիսում են առաջինից երրորդ տեղերը: Աղյուսակի նախավերջին երկու տեղերում ԿԸՀ 1, 4 արժեքով գտնվում են Աֆղանստանն ու Մյանման, իսկ աղյուսակը 1, 1 արժեքով եզրափակում է Սոմալին: 2009 թ. համեմատ` 2010 թ. համաթվի արժեքների բարելավում է գրանցվել Բութանում, Չիլիում, Էկվադորում, Մակեդոնիայում, Գամբիայում, Հաիթիում, Ճամայկայում, Քուվեյթում եւ Քաթարում: 2009 թ. համեմատ` 2010 թ. նահանջ են արձանագրել Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Մադագասկարը, Նիգերը եւ ԱՄՆ-ն: Աղյուսակից երեւում է, որ հետընթաց արձանագրած պետությունների շարքում հայտնվել են այնպիսիք, որոնք իրենց թափանցիկության եւ օրինավորության պակասի պատճառով առավել շատ տուժեցին ֆինանսական ճգնաժամից: Հետաքրքիր է, որ առաջընթաց արձանագրած պետությունների շարքում չկա գեթ մեկ զարգացած տնտեսությամբ պետություն: Նախկին ԽՍՀՄ երկրներից այս տարի միայն Էստոնիան է իր ԿԸՀ 6, 5 արժեքով պահպանել առավել քիչ կոռումպացված պետության կարգավիճակը: Էստոնիան այս տարի դարձավ միանձնյա առաջատար նաեւ նախկին կոմունիստական երկրների շարքում (նախորդ տարի այն կիսում էր առաջին տեղը Սլովենիայի հետ): Հայաստանի ԿԸՀ արժեքը շարունակում է իր դանդաղ հետընթացը, եւ 2009 թ. համեմատ` 2010 թ. այդ արժեքը նվազեց եւս 0, 1-ով` 2, 7-ից իջնելով 2, 6-ի: Ուշագրավ է, որ իր այդ ցուցանիշով Հայաստանը 2010 թ. ԿԸՀ աղյուսակում Էրիթրեայի, Մադագասկարի եւ Նիգերի հետ կիսում է 123-ից 126-րդ տեղերը (անցյալ տարի Հայաստանը կիսում էր 120-ից 125-րդ տեղերը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում