Android market-ում արդեն կան 100 հազարից ավելի ինտերնետ-հավելվածներ, որոնցով աշխատում են Google Android օպերացիոն համակագով գործող բջջային հեռախոսները: Ինտերնետ-հավելվածների արագ աճի պարագայում ամենահայտնին եւ տարածվածը Apple App Store հավելվածն է, որը ինտերնետային խանութի ծառայություններ է մատուցում: Սակայն ընկերության ներկայացուցիչները նշում են, որ բազմաթիվ այս հավելվածները ստիպված երկար ժամանակ փորձարկում են, քանի որ խնդիրներ են ծագում այս կամ այն ծրագրի օպերացիոն համակարգի հետ աշխատելիս:








































