Աշխարհի խոշորագույն Allure of the Seas զբոսանավի վրա հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, հաղորդում է CBS-ը:
«Ավտոմատ հակահրդեհային համակարգը վայրկենապես ակտիվացել է, և հրդեհը նախ մեկուսացվել է, ապա մարվել»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Զբոսանավը, որի մեջ եղել է ավելի քան 5000 ուղևոր, Սուրբ Մարտինի կղզուց ուղևորվում էր Ֆորտ Լոդերդեյլ քաղաք:
Այժմ նավը ճանապարհը շարունակում է ըստ գրաֆիկի և նախանշված վայր կհասնի ապրիլի 22-ին:
Allure of the Seas-ն աշխարհի ամենախոշոր նավերից մեկն է: Նավի երկարությունը կազմում է 362 մետր, անձնակազմը հաշվվում է 2100 մարդ, տեղավորում է 6400 մարդ:









































