Նոր երկրպագուի հետ գիշեր անցկացնելուց հետո ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի պարանոցին տարօրինակ հետք է հայտնվել: Ենթադրվում է, որ Քանյան կծել է Քարդաշյանի պարանոցը:
Քանյա Վեսթը իր զգացմունքները Քիմի նկատմամբ խոստովանել էր իր նոր Theraflu երգում:
Hollywood Life-ի փոխանցմամբ՝ անկախ այն բանից նրանց կապը իրական է, թե ոչ՝ նրանց հարաբերությունները դիտարկվում են որպես հանրության ուշադրությունն իրենց վրա կենտրոնացնելու աճպարարություն: Վեսթը ցանկանում է բարձրացնել իր երգի վարկանիշը, իսկ Քիմը փորձում է այդ կերպ մարդկանց մոռացնել տալ Քրիս Համֆրիսի հետ իր ամուսնալուծության մասին: Արտասահմանյան լրատվամիջոցները նրանց բնութագրում են որպես իրար արժանի: «Նրանք իրար շատ նման են՝ երկուսն էլ սիրում են հեղինակություն, ուշադրություն և նյութական արժեքներ: PR ընկերությունները հրաշալի զույգ են ստեղծել»,- գրում է Hollywood Life-ը:








































