Սիրիայում զինված բախումները ապստամբների և Բաշար Ալ-Ասադի ռեժիմի միջև կարող են գլոբալ անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Մենք չենք կարող կանխատեսել Սիրիայում իրավիճակի զարգացումը, սակայն մենք պարտավորություն ունենք մշակելու այս ծայրաստիճան վտանգավոր հակամարտության կարգավորման օպտիմալ տարբերակը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի իրավիճակի վրա»,- ասել է Պան Գի Մունը Ջակարտայում ունեցած ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Քոֆի Անանի կողմից առաջարկված ներսիրիական կարգավորման ծրագիրը, որն արժանացել է նաև Ռուսաստանի և Չինաստանի հավանությանը:











































