Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Մոսկվան սկսում է պարտադրել Երևանին

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած ԵվրԱզԷսի Վեհաժողովին դեռևս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կազմակերպության դիտորդ անդամներին տեղեկացնում են որոշակի բարդությունների մասին, որ նրանք կարող են ունենալ միասնական Մաքսային համակարգին չմիանալու դեպքում: Հիշեցնենք, որ Մաքսային միասնական համակարգը ստեղծում են Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, իսկ ԵվրԱզԷս-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Հայաստանն ու Ուկրաինան: Իհարկե, հիմնական խնդիրը Ռուսաստանի համար դա Ուկրաինան է: Ռուսները փորձում են ամեն գնով Կիևին պարտադրել Մաքսային միության մասին համաձայնագրին միանալը, ինչին Կիևն առայժմ դիմադրում է:

Բանն այն է, որ Մաքսային միությունը որոշակիորեն ազդելու է Եվրոպական Միության հետ տնտեսական ինտեգրացիայի հեռանկարին, որին ձգտում է Ուկրաինան: Բայց, թեև Ռուսաստանի համար խնդիրը Ուկրաինան է, այդուհանդերձ փաստ է, որ Հայաստանն էլ ԵվրԱզԷսի դիտորդ անդամ է և հետևաբար Ռուսաստանի զգուշացումները, որ կլինեն բարդություններ, եթե դիտորդ անդամները չմիանան Մաքսային միությանը, վերաբերում են նաև Հայաստանին:

Այսինքն, Ռուսաստանը նաև Հայաստանին է երեկ զգուշացրել բարդությունների մասին: Թե հատկապես ինչ բնույթ կկրեն դրանք, հայտնի չէ, բայց ըստ էության ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը սկսում է լուրջ ճնշումը, որի թիրախն իհարկե Մաքսային միությունն էլ չէ, այլ Եվրասիական միությունը: Դրա հեղինակը կամ գաղափարախոսը Պուտինն է, որ մայիսին վերադառնում է ՌԴ նախագահի պաշտոնին: Մեդվեդևը հայտարարել է, որ 2015 թվականի հունվարի 1-ին հավանաբար պատրաստ կլինի Եվրասիական միության մասին համաձայնագիրը և ներկայացված կլինի ստորագրության: Փաստորեն մնացյալ երեք տարվա ընթացքում Ռուսաստանը փորձելու է ամեն գնով պարտադրել այդ միությանը միանալու հեռանկարը ԱՊՀ բոլոր երկրներին, այդ թվում և Հայաստանին: Եվ ճնշումները փաստորեն հենց երեկ սկսվել են արդեն բացահայտորեն:

Մնում է միայն տեսնել, թե արդյոք ինչպես է այդ ճնշումներին արձանագրելու Հայաստանի իշխանությունը, որը հայտարարում է եվրոպական միությանն ուղղված կուրսի մասին: Բանն այն է, որ եվրոպական և եվրասիական միությունները միմյանց հանդեպ հակադիր բևեռներ են և Հայաստանը պետք է ընտրի կամ մեկը, կամ մյուսը: Խնդիրը պարզապես այն է, որ դեռ հազիվ քսան տարի է անցել այն օրից, երբ Հայաստանն ըստ էության հրաժարվեց Եվրասիական միությունից, որ քսան տարի առաջ կոչվում էր Խորհրդային Միություն: Եթե Հայաստանի իշխանությունը մոռացել է այդ մասին, ապա Հայաստանի հասարակությունն այդ մասին մոռանալու իրավունք պարզապես չունի, եթե իհարկե չի մոռացել ազատ և ինքնիշխան երկրում ապրելու ցանկության մասին, որը քսան տարի գրեթե 100 տոկոս էր կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում