Բանգլադեշում մարտի 13-ին Մեղնա գետում լաստանավի խորտակման հետևանքով տուժածների թիվը հասել է 123-ի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Միևնույն ժամանակ, տեղական Bangladesh Independent կայքը հաղորդում է 119 մահացածների մասին:
Կայքի տվյալներով` լաստանավի վրա եղել է ավելի քան 250 մարդ: Սակայն տուժողների հստակ թիվը հնարավոր չէ պարզել, քանի որ շատերը տոմս են ձեռք բերել լաստանավ բարձրանալուց հետո միայն:
AFP-ի տվյալներով` հնարավոր է եղել փրկել միայն 35 մարդու, որոնց ջրից դուրս է բերել մեկ այլ լաստանավ:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Մարտի 13-ի առավոտյան MV Shariatpur լաստանավը խորտակվել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից 40 կմ հեռավորության վրա՝ նավթային փոխադրանավին բախվելու հետևանքով:








































