Սիրիայում վիրավորված ֆրանսիացի լրագրողը խնդրում է տարհանել իրեն Սիրիայից, որպեսզի ինքը կարողանա վիրահատվել:
Associated press-ը գրում է, որ YouTube-ում տեղադրված տեսագրության մեջ, Էդիթ Բոուվիեն ասում է, որ իր ոտքը կոտրված է, և որ ինքը բժշկական օգնություն է ստացել, բայց վիրահատության կարիք ունի:
Լրագրողին վիրավորել էին չորեքշաբթի օրն այն միևնույն ժամանակ, երբ արևմտյան երկու լրագրողներ էին սպանվել:
Տեսանյութի մեջ կարելի է լսել պայթյունների ձայները:









































