Tuesday, 28 07 2026
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից

Коммерсант. Այցի ընթացքում ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց

Անցած օրերին Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այցելել էր Թուրքմենստան: Այցի ընթացքում ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց, բայց ինչպես հաղորդում են Աշգաբադում ռուսական Коммерсант-ի թղթակիցները, կողմերը պայմանավորվել են դադրեցնել մերձկասպյան գազամուղի կառուցումը, մինչեւ Եվրոպայում մեծանա պահանջարկը: Միաժամանակ, որպեսզի Թուրքմենստանը չգայթակղվի իր գազը Nabucco-ին վաճառելու հնարավորությամբ, ռուսներն առաջարկել են օգնել նրան կառուցելու գազամուղը դեպի հարավային Ասիա` Աֆղանստանով եւ Պակիստանով մինչեւ Հնդկաստան:
Թեպետ կողմերը ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, եւ գրեթե ամբողջ այցն անցել է կերուխումի մթնոլորտում, սակայն կարճատեւ բանակցությունները հեշտ չեն ընթացել: Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուխամեդովին հետաքրքրում էր, թե ինչ ճակատագիր է ունենալու մերձկասպյան գազամուղը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Թուրքմենստանը եւ Ղազախստանը պայմանավորվել էին, որ այդ գազամուղով միջինասիական գազը մատակարարվելու է Եվրոպա` տարեկան 20 խորանարդ մետր ծավալով: Սակայն նախագիծը մնացել է թղթի վրա: Բացի այդ` թուրքմենական կողմը ցանկանում էր նաեւ իմանալ, թե «Գազպրոմը» որքան գազ է մտադիր գնել Թուրքմենստանից: Անցած տարի, երբ Աշգաբադ էր այցելել Մեդվեդեւը, ստորագրվեց նոր պայմանագիր, համաձայն որի` ռուսական կողմն արդեն պետք է գներ ոչ թե 80-90 մլրդ խորանարդ մետր գազ, ինչպես ամրագրված էր հին պայմանագրով, այլ 10-30մլրդ, ինչպես սահմանում էր նորը: Բացի այդ` եթե Ռուսաստանը թուրքմենական գազը նախկինում գնում էր եվրոպական գներով, ապա հիմա այդ գները սահմանվում են բորսայական գների հետ: Այս հարցերի պատասխանը Թուքրմենստանի նախագահը ստացել է: Ինչպես թերթին հաղորդել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը, ռուսական կողմը ներկայացրել է մերձկասպյան գազամուղի վերաբերյալ իր տեսակետը` հայտնելով, որ դրա կառուցումը կսկսի այն ժամանակ, երբ Եվրոպայում կավելանա դրա պահանջարկը: Ինչ վերաբերում է թուրքմենական գազի գնման ծավալներին, ապա Սեչինի խոսքերով, այն այս տարի կկազմի 10-12 մլրդ խորանարդ մետր, իսկ հաջորդ տարվա ծավալները դեռ պետք է ճշտվեն: Այս վերջին հայտարարությունն անակնկալ է եղել թուրքմենական կողմի համար: Բացի այդ` գազային բանակցությունները բարդանում են այն պատճառով, որ անցած տարի Միջին Ասիա-Կենտրոն նավթամուղի պայթյունից հետո հարաբերությունները «Գազպրոմի» հետ վատացել են, եւ հավանաբար հաջորդ տարվա ծավալները որոշելիս այդ ընկերությունը միայնակ չի կարող այդ հարցը լուծել թուրքմենական կողմի հետ, դրան հավանաբար կմիանա նաեւ փոխվարչապետ Սեչինը:
Սա, թուրքմենական դիվանագետների հավաստամամբ, կարող է դրդել Բերդիմուխամեդովին թեքվել դեպի Nabucco:Եվ որպեսզի սա տեղի չունենա, ռուսական կողմն առաջարկել է իր աջակցությունը դեպի Հնդկաստան կառուցվելիք գազամուղը համատեղ կյանքի կոչելու հարցում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք kommersant.eu կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում