Ինչպես այսօր հաղորդում է Euronews հեռուստաալիքը, ուրբաթ օրը` փետրվարի 17-ին, Սիրիայի բանակը շարունակել է ռմբակոծել Հոմս քաղաքի որոշ թաղամասեր, որտեղ թաքնվում են գործող ռեժիմի հակառակորդները: Իրավապաշտպանները հաղորդում են, որ ուրբաթ օրվա ընթացքում սպանվել է առնվազն 40 մարդ:
Սիրիացի ընդդիմադիրների հաղորդմամբ` այս հարձակումն ամենահզորն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Երեկ մենք հայտնել էինք, որ Սիրիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բազմահազարանոց հանրահավաքներ, որտեղ ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո ցուցարարները պահանջել են գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:









































